Thursday, March 29, 2012



Արմավիրցի ազատամարտիկի համար հաց ճարելը կյանքի խնդիր է դարձել


-Մեր սեղան այնքան փոքր է, որ  հերթով ենք հաց  ուտում ,-առաջին հայացքից  հումոր հիշեցնող այս խոսքերն ավաղ տխուր իրականություն են ,որը լսեցինք  բազմազավակ ընտանիքի հայր ,արցախյան  ազատամարտիկ  Ջոզեֆ Կարապետյանի շուրթերից: Ջոզեֆի ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում,անգամ քնելու նորմալ պայմաններ  չունեն: Որպես մահճակալ ծառայում են չորս քարերը,որոնց վրա տախտակներ են դրել և երկու հոգով են մեկ մահճակալում քնում:Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում, Ջոզեֆին բոլորն են ճանաչում:Պատվախնդիր  մարդ է ,ուրիշից երբեք չի ուզում,սակայն  8-ը երեխաններին  այդ թվում, 6-անչափահաս աղջիկներին սոցալապես անապահով պայմնաններում է մեծացնում:Ամենափոքրը Էլենն է,փոքրիկն ուրախացել էր որ նոր հեռուստացույց ունեն :


-Նրա մեջ լիքը մուլտիկներ կան,-ասաց Էլենը մատնանշելով հեռուստացույցը:
  Ջոզեֆն ասում է ,որ սիրով հողագործությամբ կզբաղվեր եթե ոռոգման ջրի խնդիր չունենային: Ի դեպ նշենք որ   Մայիսյանում ոռոգման ջիր խնդրից Ջոզեֆը միակ դժգոհողներից չէ: Կարապետյանների  ընտանիքի մ իակ   եկամուտն  ամսական 55 500 դրամ նպաստն է:
-Այս գումարով  գոնե կարողանում ենք ցամաք հացի խնդիրը  մի կերպ լուծել ,ամսական երկու պարկ 25կգ-ոց ալյուր ենք կարողանում գնել ,-ասաց ընտանիքի հայրը: Ավելի քան 20 տարի է Կարապետյաների ընտանիքն ապրում է կիսամաշ տնակում, որտեղ քամին ազատ մուտք ու ելք ունի իսկ անձրևների ժամանակ տնակն ամբողջովին ցեխի է վերածվում :
-Որպես ազատամարտիկ դեռևս լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք տուն են խոստացել,բայց  այսօր վաղն ասելով հուսախաբ են արել,-ասաց Ջոզոֆը :Աշխատանք բազմիցս է փնտրել ,հիմնամակնում օրավարձով շինարարություններ է կատարում ,սակայն ոչ միշտ է հաջողվում աշխատանք ունենալ:Վերջին  պաշտոնյան   ով   Ջոզեֆենց   հիշել  է 2009թ Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբայանն է եղել:Դրանից հետո ըստ Ջոզեֆի ոչ ոք իրենց գոյության մասին մի օր չի հիշել: Քամու հոսանքների ելք ու մուտքը տնակում փակելու համար Կարապետյանների ըտանիքը տնակի չորս կողմերում քար է շարել:Ի դեպ նշենք որ այս քարերն էլ Ջոզեֆը հանել է  ջրհոր փորելուց:
Ավելի քան 100 մետր փոսը Ջոզեֆը ձեռքով է փորել ,նրան օգնել են իր աղջիկ երեխաները:
-Խորքային հոր եմ ուզում հորատեմ ոռոգման խնդիրը լուծելու համար  թե չէ որ սպասենք այս տարածքում երբեք էլ ոռոգման խնդիր չեն լուծի:
1հա հողամաս ունեմ,որից մի կերպ 4000քմ ենք կարողանում  մշակել,ոռոգման ջուր  չունենք ,ոռոգման ցանց կա ,տիրություն անող չկա:Ժամանակին կյանքը հայրենիքի համար վտանգած  ազատամարտիկի համար հաց ճարելն այսօր կյանքի խնդիր է դարձել:
-Մեկ օր կուշտ մեկ օր սոված գոյատևում ենք էլի ,-ասաց Ջոզեֆը `հրաժարվելով նկարահանվելուց:
Ասաց ամաչում է  ու չի   ուզում ուզվորի կարգավիճակում հայտնվողի դերում լինի:
-Սրա համար էինք կռվում հա,որ այսօր մեր երեխաներին սոված ու տկլոր մեծացնենք  ,-ասում է <<Արծիվ>> 13   ջոկատում մարտնչած հայ ազատամարտիկը:
Ըստ Ջոզեֆի  բազմազավակությունը  Հայաստանում այլևս  չի խրախուսվում,որի վառ օրինակն իր ընտանիքն է համարում: Վերջին օգնությունը ,որը հիշեց Ջոզեֆը Մայիսյանի համայնքապետի կողմից տրամադրված 15 000դրամի հողի հարկավճարի կտրոնն էր:
-Ես չեմ դիմել ոչ մի օգնության համար,ինքնասիրությունս էլ թույլ չի տա դիմեմ,ուղակի մեր ավագանի տղերքն էին ասել կռված տղա է մի անգամ էլ իրեն օգնենք ու ավագանու նիստով  հարց էին բարձրացրել,-պատմեց Ջոզեֆն ավելացնելով որ իրեն կանչել են Մայիսյանի համայնքապետարան ,գնացել է մտածելով   գումար կտան մի հարց կլուծի   սակայն   15 000 դրամի   կտրոն  ռն   տվել,որի դիմաց ստորագրել են պահանջել  ու ճանապարհել:
Մինչ բազմազավակ ընտանիքն ապրում էսոցիալապես  ծայրահեղ պայմաններում ,Մայիսյանի համայնքապետն էլ իրեն բավականին բարերար գյուղապետ է զգում  լրագրողներին հայտարարելով թե տարեկան 4 միլիոն դրամ  համայնքի բյուջեից սոցիալապես անապահով խավին եմ տրամադրում:
Երբ համայնքապետ Եսայի Մովսիսյանից հարցրեցինք  Ջոզեֆի մասին ասաց ,-ինքը չի ուզում  որ մենք օգնենք իրեն համ էլ   ինձանից բռնած սոցանապահով ենք էլի:
 Երկարամյա տարիներ Մայիսյանը ղեկավարած  այս  համայնքապետի   հայտարարությունն էլ հաշվի առնելով կարելի է մտածել որ Մայիսյանի ամենաղքատ ընտանիքը   <<Խեղճ>> համայնքապետն  է :
 Ջավահիր Եղիազարյան

Տնակի պատերը,որոնց մեջ գոյատևում է Ջոզոֆի ընտանիքը
Այս ջրհորն ավելի քան 100մետր է,այն ձեռքով հորատել է Ջոզեֆը
Բուրգ հիշեցնող այս քարերը ջրհորից Ջոզեֆի հետ  հանել են  նրա   աղջիկ երեխաները

Ջավահիր Եղիազարյան





0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More