Saturday, November 23, 2013

Կանանց տնտեսական իրավունքներից մինչև սոցիալական պաշտպանություն...

Կանանց տնտեսական իրավունքներից մինչև սոցիալական պաշտպանություն...

Նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում <<Գյուղի կանայք.տնտեսական հաջողություններից դեպի տեղական իշխանություն>> ծրագրի շրջանակներում   անցկացվեց դասընթաց ,որի թեման էր  <<Կանանց իրավունքները Հայաստանում.դե-յուրե և դե-ֆակտո:Ծրագիրն իրականացրեցին  Օքսֆամ-Հայաստան և ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ:  Պարամունք-քնարկումների միջոցով  մարզային լրագրողներին  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար դասընթացը վարեցին    փորձագետներ,ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ նախագահ, <<Կինը և քաղաքականությունը>> թերթի և Woumen.Net.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը,ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ փոխնախագահ,ՀՀԳԱԱ պատմության ինստիտուտի  ավագ գիտաշխատող,Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության պետ,պատմական գիտությունների թեկնածու  Լիլիթ Զաքարյանը և գենդերային հարցերով փորձագետ,ՀՀկառավարության <<Ընդդեմ հենդերային բռնության>> միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ջինա Սարգիզովան :

Ըստ փորձագետների  <<Կանանց տնտեսական հզորացում>> ինդեքսում  ՀՀ 169 երկրների շարքում գտնվում է 76-րդ տեղում,գենդերային անհավասարության ՝138 երկրների շարքում 66-րդ տեղում,գենդերային հավասարության՝98-րդ տեղում և կանանաց տնտեսական հնարավորությունների ինդեքսում 113 երկրների թվում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում:Համաշխարային անհամաչափությունների առումով 134 երկրների շարքում Հայաստանը 84-րդ տեղում է :Փորձագետների հավաստմամբ Հայաստանն առաջադեմ այն երկրներից է,որ վավերացրել է մի շարք միջազգային փաստաթղթեր,որոնք ամրագրում են կանանց ուղղված ծրագրերը:Որպես օրինակ փորձագետները մատնանշեցին նաև Պեկինյան գործողությունների ծրագիրը,որն ամեն հինգ տարին մեկ անգամ իր շուրջն է համախմբում ՄԱԿ-ի փորձագետներին չափելու թե ինչքանով է կիրառվում ծրագիրը:Փորձագետների կարծիքով Պեկինյան գործողությունների ծրագիրը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
Խոսելով կանանց տնտեսական իրավունքներից փորձագետները նշեցին,որըստ պաշտոնական գրանցվածության  Հայաստանում այսօր գործազուրկների 70տոկոսը կազմում են կանայք,այդ թվում  30-39 տարեկան կանայք:Կատարված ուսումնասիրությունները վկայում են,որ կանայք իրենց եկամուտի 95 տոկոսն են  ընտանիքի վրա ծախսում,իսկ տղամարդիկ ընտանիք իրենց եկամուտներից բերում են միայն 60 տոկոսով: Իրենց եկամուտների 40Տոկոսը տղամարդիկ ծախսում են ընկերների  հետ:
-Սոցիալական պաշտպանվածության առումով, եթե ԱՄՆ -ում օրինակ առողջապահության ոլորտը զբաղեցնում են տղամարդիկ ապա Հայաստանում  կնոջ համար սոցիալական ոլորտը համարվում է կրթությունը,-ասում են փորձագետները:Կարիերանտղամարդում համար  կարևոր են համարել հարցվածների 73 տոկոսը,իսկ կանանց համար՝31 տոկոսը:
Հայաստանում կնոջ համար ըստ փորձագետների դեռևս լուրջ խնդիր է մնում <<Հողի սեփականաշնորհման մասին>>ՀՀ օրենքը,որը ասում է ,որ սեփականատիրությունը պետք է պատկանի ընտանիքի գլխավորին,այսինք տղմաարդուն:
ԻՆչպես նշվեց դասընթացի ժամանակ ՀՀ աղքատության մեջ ապրում են տղամարդկանց 46 տոկոսը,կանանց՝54 և  0-5 տարեկան երեխաների 78 տոկոսը:Խոսքն այստեղ վերաբերվում է հատկապես բազմանդամ ընտանիքներին:Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև,որ  հիմնականում  աղքատ ընտանիքներում  է ընտանիքը կինը ղեկավարում:
Փորձագետները կարծում են,որ մարդն ունի ադապտացվելու հնարավորությունև նա հարմարվում է աղքատությանը և անգամ չի իմանում ինչի հետ է համեմատում իր պայմանները:Հարցվածների բավարարվածությունը նյութական վիճակով հիմնականում տղամարդիկ են,որոնք կազմում են92,9 տոկոս:Ընտանեկան բյուջեն Հայաստանում ըստ ուսումնասիրությունների միասին տնօրինվում է միայն 52,2տոկոսով:
Այսօր Հայաստանում սոցիալական պաշտպանվածության մասին խոսելիս կարևորվում է կրթությունից դուրս մնալու հանգամանքը:Այս առումով փորձագետները խորհուրդ են տալիս լրագրողներին հետաքննության միջոցով պարզել թե ինչ չափով են երեխաները մաղվում դպրոցում,ինչ պատճառներով են նրանք դուրս մնում կրթություն ստանալու իրավունքից:
Մինչ հետաքնություն կատարելը նշենք,որ ոչ կրթված մայրը  չի կարող ճիշտ դաստիարակություն վարել,այստեղ հարց է առաջանում թե ուր ենք գնում?դեպի անգրագետ գյուղ թե...


Ջավահիր Եղիազարյան


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More