Saturday, March 31, 2012

Մանուկների օրհնության օր կամ ծաղկազարդ
  
Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը մեծ պահքի վերջին կիրակին է և խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:Այլ կերպ ասած  արմավենու կամ ձիթենու ճյուղերով տիրոջը Երուսաղեմի մոտ դիմավորելու հիշատակության օրն է:Եկեղեցիներում այսօր կանաչ ճյուղեր են օրհնում և տուն տանում:
Այսօր  եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում նաև  նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո¯ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Ջավահիր Եղիազարյան

Ապրիլի մեկը` թռչունների պաշտպանության միջազգային օրն: 
Ավելի քան  100 տարի է ինչ ապրիլի մեկը նշվում է ,որպես թռչունների պաշտպանության միջազգային օր:  Թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1906թվականին:: 

Տաք երկրներ  չվող թռչունների պահպանման վերաբերյալ թվով շատ երկրներ  ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: ՀՀ  թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայնըստ բնապահպանության նախարարության կայք էջի 1993 թվականից անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային կոնվենցիային: 

Բնապահպանների կարծիքով ` թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդներն այլև մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար:   Լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը: 

Ըստ Բնապահպանության նախարարության կայք էջի   1600թ.-ից ի վեր թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս  նույնպես  անհետացման եզրին են կանգնած  թռչունների շատ տեսակներ:
նկարը`Ջ.Ե.

նկարը`Ջ.Ե.


 Ջավահիր Եղիազարյան

նկարը վերցվել է համացանցից

Ապրիլի մեկը` հումորի օր
Ապրիլի1-ն ամբողջ աշխարհը նշում է ծիծաղի, կատակի օրը: Հումորի և երգիծանքի դերն ու նշանակությունը ՀՀ կառավարության կողմից կարևորվեց  2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվեց որպես հումորի և երգիծանքի պաշտոնական օր:
«
Ծիծաղի օրը» կապված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ 16-րդ դարում Կառլ IX-րդի որոշմամբ Նոր տարին սկսեց նշվել հունվարի 1-ին, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին: Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, և այդ պատճառով նրանց ծաղրում էին` անվանելով «ապրիլյան խենթեր»:Չմոռանաք այսօրվա տոնը գեղեցկացնենք միայն բարի կատակներով:

Ջավահիր Եղիազարյան




Հումորը կյանքի դժվարությունները շրջանցող միջոց

Մանեւշ Եղիաշյան 
Մանուշ եղիշյանը 46 տարեկան է ապրում է  Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում :
Ջանֆիդայում Մանուշին բոլորն են ճանաչում ու սիրում:Այս համայնքում նրա ձեռքով թխած լավաշն են ուտում ավելի քան 200ընտանիք:Օրական 2000 դրամ և 10 հատ էլ թարմ լավաշ են տալիս  հացթուխին `մեկ պարկ ալյուրից շաղված խմորը թոնրում թխելու համար: Մանուշին հանդիպեց ի Արթուր Խաչիկյանենց տանը:Հացի պատվիրատուի կինը`Սուսաննա Ղորղանյանն  այս  կնոջ սիրտը համեմատեց <<Սոնա>>բերդի հետ:Ասում է շատ հումորով է, մարդ կա անգամ լավ աշխատանքից է հոգնում ու դժգոհում, բայց Մանուշն իր բազմաչարչար աշխատանքը սիրով է կատարում`շրջապատին էլ իր անուշ հումորներով ուրախացնում:

Սուսաննայի հարևանուհին`Բավական Չալիկյանն ով եկել էր հարևանուհուն օգներ  խմորը բացելու գործում  , կատակով մեջբերեց ,- ռաֆադան (բաթանը )   մեր Մանուշի թկնապահն է դարձել,այն Մանուշի փողաբեր զենքն է:  Մեր զրույցին ներկա  Թամար տատիկն էլ ավելացրեց,-նրա անվերջանալի կատակներից երբեք չենք հոգնում, չենք էլ զգում թե ինչպես ենք թխում վերջացնում հացը:

                                                                    
Ինքը Մանուշ Եղիշյանը իր մասին այսպես պատմեց,- Պակաս տան աղջիկ չեմ եղել է,մասնագիտություն էլ ունեմ,<<Նաիրիտում>>ժամանակին ավագ լաբարանտ եմ աշխատել,բայց պսակիս քողը գլխիցս հանելեմ ու սկսելեմ  հաց թխել: ԻՆչ անեմ սոցիալական պայմաներն են ստիպում,թասիբ ունեմ հո ուրիշից չեմ խնդրելու:Մարդիկ ովքեր տեսնում ու գնահատում են տանջանսք փորձում են ինչոր բաներով օգնել,Աստված օրհնի իրենց: Օրինակ մեր գյուղացի  Սանե Գագոն որպես իր տան հացթուխ մի օր անակնկալ արեց,երբ հասա տուն երկու ավտոմեքենա քար էր ուղարկել մեզ,ճիշտ է դրանով ամբողջական տուն չենք կարող ունենալ բայց գոնե տան մի մասը կկառուցենք:
Մանուշի տունը

Մանուշի ունը
Նշենք որ Մանուշակ Եղիշյանի ընտանիքն արդեն 25 տարի է ապրում է հողաշեն տան մեջ:Տիկին Մանուշի ամենամեծ երազանքը քարեշեն տուն ունենալն է:Օրավարձով օրը երկու ընտանքիք հաց է թխում,որից վաստակած գումարով մի կերպ  ընտանիքի թերի սնունդի հարցն է կարողանում լուծել:ՈՒնի ամուսնության ենթակա երեք երեխա ,որոնք անասնապահությամբ են զբաղվում,պայմաններից ելնելով դեռևս ընտանիք կազմելու մասին չեն էլ ուզում մտածել: Հոմորով Մանուշը համեմեց նաև մեր հարցազրույցն ասելով,-բա միքիչ էլ գողական չխոսեմ,կարող է գողական աշխարհի տղերքը լսեն ասեն մեր քուրն է գնանք օգնենք,-այսպիսին են Մանուշի կատակները որոնցով նրան Ջանֆիդայում սիրում  ու հարգում են փոքրից մեծ:Ինչ որ ֆիլմի հատվածի համար Մանուշն անգամ նկարահանվել է հաց թխելու դրվագում:Նկարահանողները գումար են խոստացել , որից ուրախացած կինը վերջում կատակեց,-հո  հասարակ հացթուխ չեմ,դերասանների հետ արդեն  նստել վերկենալ ունեմ…….







Հումորի օրն իմ ամենասիրած օրն է ,կյանքի դժվարությունները ես հուորով եմ  հաղթահարում  ,-ասաց  Մանուշ Եղիշյանը մարդկանց հորդրոելով լինել կատակասեր ու բարի:

Ինձ լրագրողիս էլ վստահեցին մասնակցել հաց թխելու արարողությանը



Ջավահիր Եղիազարյան










Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More