Thursday, September 20, 2012

Հաղթիր քո ձևով

Հաղթիր քո ձևով

<<Հաղթիր քո ձևով>> ինտերակտիվ ներկայացումով շարունակվում են Փոփոխությունների թատրոնի բարգործական այցելությունները ՀՀ մարզերում:Այցելությունների ուղղությունն այս անգամ Արմավիրի մարզն էր:Մինչ այցելության բուն նպատակից խոսելը նշենք ,որ <<Ինտերակտիվ փոփխությունների թատրոնը>>երիտասարդ դերասաններից բաղկացած հասարակական կազմակերպություն է,որը նպատակաուղղված է քաղաքացիական հասարակության կերտմանը:
Հիմնադրելով 2007թվականին Փոփոխությունների թատրոնը շատ կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել քաղաքացիական պատասխանատվության և հասարակական իրազեկման բարձրացման գործում իր նշանակալի դերն ունեցող թատրոնի համբավ:Այս թատրոնը ղեկավարում է Երվանդ Մանարյանի թոռը`Հայկ Սեկոյանը:

- Լինելով զվարճալի  և ժամանցային`մեր ներկայացումները միևնույն ժամանակ հորդրում են մտորել ,խորհել և կշռադատել,-հավաստիացնում է Հայկ Սեկոյանը:
 Ըստ Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի իրենց աշխատանքները  ներառում են ոչ միայն   Ֆորում Թատրոնի ներկայացումներ երիտասարդների ու մեծահասակների համար այլև ինտերակտիվ ուսուցողական ներկայացումներ`ուղղված դպրոցականներին:

Սեպտեմբերի 20-ին Փոփոխությունների Թատրոնը Արմավիրի մարզի Ջանֆիդա և Մրգաշատ գյուղական համայնքների դպրոցներում ինչպես նաև Մեծամոր քաղաքային համայնքում գործող <<Զանգակատուն>>հկ-ում `7-13 տարեկան երեխաների համար  կազմակերպեց  <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացումը:Այն երեխաների կողմից ընկալվեց մեծ հետաքրքրությամբ :


Ինչպես նշեցին դպրոցների տնօրենները թատերական ներկայացումներ առավել ևս նման ուսուցողական մեթոդներով և բարեգործական հիմունքներով  դպրոցներում չեն եղել:




Դպրոցների տնօրինությունն ,ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շնորհակալություն հայտնեցին Փոփոխությունների Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանին և ներկայացումների հովանավոր <<Հայ երիտասարդ նախաձեռնություն>> կազմակերպության տնօրեն Մաքս Մխիթարյանին `գյուղական դպրոցներն իրենց ծրագրերում ներառելու համար:

Վերջում նշենք ,որ Արմավիրի մարզը Փոփոխությունների Թատրոնի վերջին կանգառը չի հանդիսանում:Բարեգործական ծրագրի շրջանակներում ինտերակտիվ ներկայացումներով թատրոնը կշարունակի իր այցելությունները ՀՀ այլ մարզերում նույնպես: <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացման նկարահանումը համացանցում կտեղադրենք առաջիկա օրերին:

Ջավահիր Եղիազարյան

Saturday, September 8, 2012

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՈՒՄ`ՋԱՆՖԻԴԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Յուրա Վաչագանի Դաշտոյանը ծնվել է Արմավիրի մարզի ՋԱնֆիդա համայնքում 1961թվականին:1978թ նա  ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:1988թ Ազատության հրապարակում հանդիսավոր կերպով անդամագրվեց  Արցախյան պայքարին և առաջինների շարքում մեկնեց Արցախ:Նրա մարտական ուղղին սկսվեց Արցախի շահումյանի շրջանի Էրջեք,Բուզլուխ և Մանաշիդ գյուղերի ազատագրության համար: Յուրան մատի դաշտում մշտապես աչքի է ընկել որպես խիզախ ազատամարտիկ,դիպուկ`գնդացրորդ:Նա հակառակոդի սարսափն էր:յուա Դաշտոյանի մարտական ուղին ավարտվեց Ղարաչինար գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ ,1992թվականի մարտի 26-ին:ՆԱ ամուսնացած է ունի երկու դուստր`Քրիստինեն և Սեդան:
20 տարի առաջ տակավին երիտասարդ նա հեռացավ կյանիք,մեծ ցավ պատճառելով ինչպես իր հարազատներին այնպես էլ ողջ Ջանֆիդայի հասարակությանը:
Հիմա Ջանֆիդայի գյուղական համայնքի գերեզմանոցին հարակից  ազատամարտիկների պանթեոնում հանգչում է Յուրա Դաշտոյանը: Նրա անունով է կոչվում գյուղի միջնակարգ դպրոցը,որտեղ Տեր Վիգեն քահանայի հանդիսապետությամբ,Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,համայնքապետ Էդիկ ՄԱնուկյանի,ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ,Յուրայի զինակից ընկերների և ջանֆիդացի հասարակության ներկայությամբ սեպտեմբերի յոթին տեղի ունեցավ Յուրա Դաշտոյանի կիսանդրու բացման արարողությունը:
Յուրա Դաշտոյանի կիսանդրու բացման պատիվը տրվեց Յուրայի անունը կրող եղբորորդուն,Յուայի զինակից ընկերներին և Արմավիրի մարզպետին: Ծաղիկներ ու ծաղկեպսակներ զետեղվեցին Յուրա Դաշտոյանի կիսանդրու առաջ,հնչեցին ծափողջյուներից,բարձրաձայնվեցին գնահատանքի ու մեծարման խոսքեր: ԵԿՄ Արմավիրի մազային կառույցի ղեկավար Աշոտ Խաչատրյանի կողմից պարգևատրվեցին ջանֆիդացի մի խումբ ազատամարտիկներ ինչպես նաև կիսանդրու քանդակագործը: Յուրա Դաշտոյանի կիսանդրու բացման արարողակարգը եզրափակեցին դպրոցի աշակերտներըմորոնք իրենց ասմունքներով ու երգով երդվեցին բարձր պահել Յուայի անունը կրող դպրոցի պատիվը:Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Հակոբ Սրեյանը դպրոցում միշտ էլ բարձր հիմքերի վրա է դրված հայրենասիրական դաստիարակության խնդիրը:
                                Ջավահիր Եղիազարյան

Ջանֆիդայում երեխաների պահանջը մեկն է`մանկապարտեզի վերանորոգումը

Ջանֆիդայում երեխաների պահանջը մեկն է`մանկապարտեզի վերանորոգումը

Ամեն մի ընտանիքից է ակունք առնում հայրենիքը ,ինչպես ազգից ,իսկ ազգայինից սկսվում է  համամարդկայինը ,այս գաղափարն է դրված  Արմավիրի մարզի Ջանֆիդայի ՎԱզգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի աշխատանքներում: Թվով 28 երեխա սեպտեմբերի մեկին  Վազգեն Սարգսյանի անունը կրող մանկապարտեզից  մեկնեցին դպրոց: Մանկապարտեզի դաստիարակները տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի գլխավորությամբ  հնարավորինս հոգ էր տարել երեխաներին բարձր տրամադրությամբ դպրոց ճանապարհելու համար: Մանկապարտեզի տնօրեն ԽԱթունիկ Ամիրջանյանը սրտանց շնորհավորեց բոլորին  և շնորհակալություն հայտնեց  իրենց ներկայության համար: Մանկապարտեզի նախադպրոցական խմբի ավարտական հանդեսի կապակցությամբ մանկապարտեզի դահլիճը հյուրաշատ էր: Ավարտական հանդեսի ծրագիրը բավականին բովանդակալից էր և հետաքրքիր : ՀԱնդեսի հիմքը ազգայինն էր :Հանդեսն այստեղ կազմված էր բաժիններից`մարմնամարզություն, ռուսերենից և անգլերենից փոքր ներկայացումներ ,հեքիաթների մոլորակ,որտեղ երեխաները  հեքիաթների հերոսների անուններով խոսեցին և պահանջներ ներկայացրեցին:Պահանջներից մեկը մանկապարտեզի վերանորոգումն էր,որը Ջանֆիդա  համայնքում օրակարգաի համար առաջին հարցերից է:
  

Ջավահիր Եղիազարյան

Friday, September 7, 2012

ՄԱՅՐԱՏՈՒՆ

                                             ՄԱՅՐԱՏՈՒՆ
Երբ ասում ենք <<Լքված  հղի կանանց և մայրերի աջակցության կենտրոն>> միանգամայն հասկանում ենք <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> բարեգործական հիմնարամ ոչ կառավարական կազմակերպությունը,որն իր առաքելությամբ ավելի շատ  <<Մայրատուն >> է: Ուստի պատահական չի ,որ հիմնադրամի ծրագրերից մեկը հենց այդպես էլ կոչվում  է և ուղղված է բռնության ենթարկված ու հարազատների կողմից լքված մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին: 
<<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ի   տնօրեն Նաիրա Մուրադյանի հավաստմամբ <<Մայրատուն>> ծրագիրի նպատակն է  մասնագիտական բազմաթիվ  թրեյնինգների միջոցով լքված կանանց դարձնել  կայուն`հետագայում իրենց ընտանիքների համար հոգ տանելու համար: Այս պահին <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ում ապրում է թվով տաս լքված կին:
Նրանք ասացին,որ բոլորովին անհույս են եկել հույսի տուն`<<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> և հիմա իրենց շատ ապահով ձեռքերում են զգում: 
-Այստեղ մեզ համար ստեղծված են բոլոր պայմանները մասնագիտություն ձեռք բերելու համար,-ասացին ընտանիքների կողմից անտեսված կանայք `շնորհակալություն հայտնելով <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ի հիմնադիր Սեդա Ղազարյանին ,տնօրեն Նաիրա Մուրադյանին և բոլոր աշխատակիցներին ամենօրյա ուշադրության և հոգատարության համար: <<Մայրատուն>>-ը հիմնադրամի կյանքի կոչված  միակ ծրագիրը չէ:
<<Պնակ մը կերակուր>> ծրագրի շրջանակներում հյուրասիրություն է կազմակերպվում միայնակ տարեցների համար: Ծրագրի շրջանակներում տարեցները ոչ միայն հյուրասիրվում են այլև հոգևոր դասի մասնակցում և նվերներ ստանում:

Նոնա Մկրտչյանը բազմազավակ մայր է,ապրում է Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում:Նա ունի 5 անչափահաս երեխա:Նրա ամուսինը կալանավորված է:Ընտանիքի ողջ հոգսը Նոնայի ուսերին է մնացել: Գյուղատնտեսական սեզոնին Նոնան օրավարձով աշխաում է համագյուղացիների դաշտերում,աշխատած գումարով կարողանում է միայն  ցամաք հացի խնդիր լուծել:Երեխաները  նույնպես օրավարձով աշխատանքի են մեկնում եվ մի կերպ գոյատեվում են:Նոնայի համար մեր այցելությունն իսկապես անակնկալ էր.
-Երբ անձնագրի տվյալներ ուզեցին կարծում էի հերթական անգամ խաբվելու եմ ու ոչ մի օգնություն էլ չեմ տեսնելու ,սակայն երբ մի քանի օր անց դուռը թակեցին և մեզ նվիրեցին պարկով հագուստեղեն հավատացի,որ բարի մարդիկ դեռ կան այս երկրում,-ասաց Նոնան խորհին շնորհակալություն հայտնելով <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> հիմնադրամի ողջ անձնակազմին, որ  օժանդակել են <<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ-ին` <<ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ>> ծրագիրն իրականացնելու գործում:
Նոնան հույս հայտնեց որ մեր այցելությունը վերջինը չի լինի:Վերջում նշենք,որ Նոնայի ընտանիքի մասին <<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ ֆիլմ է նկարահանում,որը նույնպես կներկայացնենք <<ԼԱՅԹՀԱՈՒԶԻ>>տնօրինությանը:

Փոքրիկի անունը Նաիրա է,<<ԱՐՄԱՎԻՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> հկ –ի ամենափոքր  շահառուներից է:Նրա մայրն անկողնային հիվանդ է, <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> կազմակերպության ուղարկած նվերներ մեծ ուրախությամբ էր նա ցույց տալիս անկողնում պարկած մայրիկին:Նաիրայի մայրիկը խնդրեց <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> -ի տնօրինությանը  փոխանցենք իր օրհնությունն ու  հարգանքները`նմանօրինակ ծրագիր իրականացնելու  համար: 


Ջավահիր Եղիազարյան    
<<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ տնօրեն

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More