Thursday, August 23, 2012

ՀՀ-ում կին ավագանինրը կազմում են 6 տոկոս իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4-տոկոսը



<<Հայաստանում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում.կանայք տեղական ժողովրդավարական  գործընթացներում>> ծրագիրը  ֆինանսավորվել է  Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի կողմից:Այս   ծրագրի շրջանակներում <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան >> իր հերթական սեմինարը օգոստոսի 22-ին և 23-ին անցկացրեց  Արմավիրի մարզում :Սեմինարին   մասնակցեցին  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդգրկված կանայք և աղջիկներ:

Ներկաներին ողջունեց <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ,մանկավարժական գիտությունների թեկնածու Ջմեմա Հասրաթյանը:Առաջին պարապմունքի թեման կանանց լիդերության խթանումն էր,որպես  քաղաքական ակտիվացման գործոն:Պարամունքավար Անահիտ Աղոյանի կարծիքով լիդերություն կա հասարակական բոլոր շերտերում:
-Լիդեր նշանակում է ճանապարհ, ուղի,-ասաց Անահիտ Աղոյանն ավելացնելով ,որ լիդեր լինելու համար յուրաքանչյուր  ոք պետք է ունենա առաջինը` գիտելիք,փորձ ապա նոր միջավայր այսինքն համապատասխան  թիմ:
Իրավաբանության թեկնածու դոցենտ  Գեղեցիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների հետ խոսեց  Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքից բխող դրույթներից:Առաջին սեմինարի ամփոփիչ զրույցում կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում դիտարկվեց ,որպես զուգակշռված ժողովրդավարության  նախադրյալ:
Հասարակության զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը`որպես արդիականացված հիմնախնդիր սեմինարի երկրորդ օրը ներկայացրեց  փորձագետ Լիլիթ Զաքարյանը:Պարապմունք-թրենինգի միջոցով փոձագետն անրադարձավ նաև  տեղական ինքնակառավարման ընտրություններում  կին  թեկնածուների ընտրարշավի կազմակերպմանը:
Երկօրյա սեմինարն ամփոփվեց քնարկումներով ,որի ընթացքում ելույթ ունեցան <<Համալասարանական կրթությամբ ասոցիացիայի նախագահ>>Ջեմա Հասրաթյանը և Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը:
Ավելացնենք  որ ՀՀ-ում  կին ավագանինրը կազմում են 6 տոկոս իսկ համայնքի ղեկավարի  պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4-տոկոսը:Մինչև 2020թվականը պեությունն իր առջև խնդիր է դրել  տոկոսային այս ցուցանիշը հասցնել 40-ի`այս գործում ակնկալելով կուսակցությունների և պետական կառույցների օժամդակությունը:




Ջավահիր Եղիազարյան

Monday, August 20, 2012

.ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ



ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ
Լինում են պահեր,
Երբ կարելին անկարելի է թվում:
Երբ ամեն ինչ ոչինչ է թվում,
Իմ սիրտտն ասես չի բաբախում:

Լինում են պահեր,
Երբ սիրտդ գոռալ է ուզում,
Երբ խաղաղ հոգիդ է  ալեկոծվում,
Ամենուր հանգիստ ես դու միայն փնտրում:

Լինում են պահեր 
Երբ բարևի տեղ ցտեսություն ես ասում,
Երբ չես ծիծաղում, լացել ես ուզում ,
Եվ ոչ մեկին տեսնել չես ուզում.

Լինում են պահեր
Երբ գլուղտ ափերիտ մեջ առած
Ու զում ես ժամանակը ետ բերես,
Երբ առյուծ ես ու բայց մկան առժեք էլ չունես.

Լինում են պահեր,
Երբ սիրածտ էակը գրկիտ մեջ իր կյանքին է հրաժեշտ  տալիս,
Իսկ  դու, իսկ  դու  սպասելուց  բացի,
Ոչինչ,  ոչինչ   չես  կարող   անել,

Լինում են պահեր, երբ  մի  կաթիլ  ջուր  ես  ուզում լինել
Ու  օվկիանոսին  ես   ուզում խառնվել,
Լինում են պահեր... Կամ  ել , չեն լինում...
Հայկ Մարտոյան

Tuesday, August 7, 2012

Հայաստանում ՌԴ սահմանապաh վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում ավելի քան 100 նորակոչիկ զինվորական երդում տվեց:




2012թ օգօոստոսի 4-ին  առավոտյան ժամը 9:00-ին դրոշակակիր խումբը շարահրապարակ բերեց  ՌԴ պետական և ջոկատի մարտական դրոշները: Ջոկատի շտաբի պետ  փոխգնդապետ  Վ.Վ.Դրոզդովը  ջոկատի հրամանատար  գնդապետ  Ա.Ի.Զլոբինին զեկուցեց նորակոչիկների պատրաստակամության մասին:
Նորակոչիկները երդվեցին հայրենիքին  ծառայել անձնվիրաբար ,ենթարկվել գործող օրենքներին ,անվերապահորեն կատարել  հրամանատարների հրամանները ,խստորեն պահպանել ռազմական գաղտնիքը:
Զինվորական երդման կապակցությամբ  նորակոչկներին շնորհավորեց Արմավիրի սահմանապահ ջոկատի  ղեկավար Ալեքսեյ Զլոբինը` վստահեցնելով ,որ նորակոչիկները  պատվով  կկատարեն իրենց պարտքը:
Նորակոչիկներին շնորհավորական խոսք ուղղեց նաև Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի  սահմանապահ վարչության պետ Վիկտոր Վլասովը:

Զինվորական երդման հանդիսավոր արարողությունից հետո զորակոչիկները  լուսանկարվեցին հրաանատարական կազմի հետ,որից հետո նրանց ուղարկեցին տուն` մինչեւ հաջորդ օրվա առավոտը:



                     Ջավահիր Եղիազարյան

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More