Thursday, September 20, 2012

Հաղթիր քո ձևով

Հաղթիր քո ձևով

<<Հաղթիր քո ձևով>> ինտերակտիվ ներկայացումով շարունակվում են Փոփոխությունների թատրոնի բարգործական այցելությունները ՀՀ մարզերում:Այցելությունների ուղղությունն այս անգամ Արմավիրի մարզն էր:Մինչ այցելության բուն նպատակից խոսելը նշենք ,որ <<Ինտերակտիվ փոփխությունների թատրոնը>>երիտասարդ դերասաններից բաղկացած հասարակական կազմակերպություն է,որը նպատակաուղղված է քաղաքացիական հասարակության կերտմանը:
Հիմնադրելով 2007թվականին Փոփոխությունների թատրոնը շատ կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել քաղաքացիական պատասխանատվության և հասարակական իրազեկման բարձրացման գործում իր նշանակալի դերն ունեցող թատրոնի համբավ:Այս թատրոնը ղեկավարում է Երվանդ Մանարյանի թոռը`Հայկ Սեկոյանը:

- Լինելով զվարճալի  և ժամանցային`մեր ներկայացումները միևնույն ժամանակ հորդրում են մտորել ,խորհել և կշռադատել,-հավաստիացնում է Հայկ Սեկոյանը:
 Ըստ Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի իրենց աշխատանքները  ներառում են ոչ միայն   Ֆորում Թատրոնի ներկայացումներ երիտասարդների ու մեծահասակների համար այլև ինտերակտիվ ուսուցողական ներկայացումներ`ուղղված դպրոցականներին:

Սեպտեմբերի 20-ին Փոփոխությունների Թատրոնը Արմավիրի մարզի Ջանֆիդա և Մրգաշատ գյուղական համայնքների դպրոցներում ինչպես նաև Մեծամոր քաղաքային համայնքում գործող <<Զանգակատուն>>հկ-ում `7-13 տարեկան երեխաների համար  կազմակերպեց  <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացումը:Այն երեխաների կողմից ընկալվեց մեծ հետաքրքրությամբ :


Ինչպես նշեցին դպրոցների տնօրենները թատերական ներկայացումներ առավել ևս նման ուսուցողական մեթոդներով և բարեգործական հիմունքներով  դպրոցներում չեն եղել:




Դպրոցների տնօրինությունն ,ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շնորհակալություն հայտնեցին Փոփոխությունների Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանին և ներկայացումների հովանավոր <<Հայ երիտասարդ նախաձեռնություն>> կազմակերպության տնօրեն Մաքս Մխիթարյանին `գյուղական դպրոցներն իրենց ծրագրերում ներառելու համար:

Վերջում նշենք ,որ Արմավիրի մարզը Փոփոխությունների Թատրոնի վերջին կանգառը չի հանդիսանում:Բարեգործական ծրագրի շրջանակներում ինտերակտիվ ներկայացումներով թատրոնը կշարունակի իր այցելությունները ՀՀ այլ մարզերում նույնպես: <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացման նկարահանումը համացանցում կտեղադրենք առաջիկա օրերին:

Ջավահիր Եղիազարյան

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More