Friday, September 7, 2012

ՄԱՅՐԱՏՈՒՆ

                                             ՄԱՅՐԱՏՈՒՆ
Երբ ասում ենք <<Լքված  հղի կանանց և մայրերի աջակցության կենտրոն>> միանգամայն հասկանում ենք <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> բարեգործական հիմնարամ ոչ կառավարական կազմակերպությունը,որն իր առաքելությամբ ավելի շատ  <<Մայրատուն >> է: Ուստի պատահական չի ,որ հիմնադրամի ծրագրերից մեկը հենց այդպես էլ կոչվում  է և ուղղված է բռնության ենթարկված ու հարազատների կողմից լքված մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին: 
<<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ի   տնօրեն Նաիրա Մուրադյանի հավաստմամբ <<Մայրատուն>> ծրագիրի նպատակն է  մասնագիտական բազմաթիվ  թրեյնինգների միջոցով լքված կանանց դարձնել  կայուն`հետագայում իրենց ընտանիքների համար հոգ տանելու համար: Այս պահին <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ում ապրում է թվով տաս լքված կին:
Նրանք ասացին,որ բոլորովին անհույս են եկել հույսի տուն`<<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> և հիմա իրենց շատ ապահով ձեռքերում են զգում: 
-Այստեղ մեզ համար ստեղծված են բոլոր պայմանները մասնագիտություն ձեռք բերելու համար,-ասացին ընտանիքների կողմից անտեսված կանայք `շնորհակալություն հայտնելով <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ի հիմնադիր Սեդա Ղազարյանին ,տնօրեն Նաիրա Մուրադյանին և բոլոր աշխատակիցներին ամենօրյա ուշադրության և հոգատարության համար: <<Մայրատուն>>-ը հիմնադրամի կյանքի կոչված  միակ ծրագիրը չէ:
<<Պնակ մը կերակուր>> ծրագրի շրջանակներում հյուրասիրություն է կազմակերպվում միայնակ տարեցների համար: Ծրագրի շրջանակներում տարեցները ոչ միայն հյուրասիրվում են այլև հոգևոր դասի մասնակցում և նվերներ ստանում:

Նոնա Մկրտչյանը բազմազավակ մայր է,ապրում է Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում:Նա ունի 5 անչափահաս երեխա:Նրա ամուսինը կալանավորված է:Ընտանիքի ողջ հոգսը Նոնայի ուսերին է մնացել: Գյուղատնտեսական սեզոնին Նոնան օրավարձով աշխաում է համագյուղացիների դաշտերում,աշխատած գումարով կարողանում է միայն  ցամաք հացի խնդիր լուծել:Երեխաները  նույնպես օրավարձով աշխատանքի են մեկնում եվ մի կերպ գոյատեվում են:Նոնայի համար մեր այցելությունն իսկապես անակնկալ էր.
-Երբ անձնագրի տվյալներ ուզեցին կարծում էի հերթական անգամ խաբվելու եմ ու ոչ մի օգնություն էլ չեմ տեսնելու ,սակայն երբ մի քանի օր անց դուռը թակեցին և մեզ նվիրեցին պարկով հագուստեղեն հավատացի,որ բարի մարդիկ դեռ կան այս երկրում,-ասաց Նոնան խորհին շնորհակալություն հայտնելով <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> հիմնադրամի ողջ անձնակազմին, որ  օժանդակել են <<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ-ին` <<ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ>> ծրագիրն իրականացնելու գործում:
Նոնան հույս հայտնեց որ մեր այցելությունը վերջինը չի լինի:Վերջում նշենք,որ Նոնայի ընտանիքի մասին <<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ ֆիլմ է նկարահանում,որը նույնպես կներկայացնենք <<ԼԱՅԹՀԱՈՒԶԻ>>տնօրինությանը:

Փոքրիկի անունը Նաիրա է,<<ԱՐՄԱՎԻՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> հկ –ի ամենափոքր  շահառուներից է:Նրա մայրն անկողնային հիվանդ է, <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> կազմակերպության ուղարկած նվերներ մեծ ուրախությամբ էր նա ցույց տալիս անկողնում պարկած մայրիկին:Նաիրայի մայրիկը խնդրեց <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> -ի տնօրինությանը  փոխանցենք իր օրհնությունն ու  հարգանքները`նմանօրինակ ծրագիր իրականացնելու  համար: 


Ջավահիր Եղիազարյան    
<<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ տնօրեն

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More