Thursday, September 20, 2012

Հաղթիր քո ձևով

Հաղթիր քո ձևով

<<Հաղթիր քո ձևով>> ինտերակտիվ ներկայացումով շարունակվում են Փոփոխությունների թատրոնի բարգործական այցելությունները ՀՀ մարզերում:Այցելությունների ուղղությունն այս անգամ Արմավիրի մարզն էր:Մինչ այցելության բուն նպատակից խոսելը նշենք ,որ <<Ինտերակտիվ փոփխությունների թատրոնը>>երիտասարդ դերասաններից բաղկացած հասարակական կազմակերպություն է,որը նպատակաուղղված է քաղաքացիական հասարակության կերտմանը:
Հիմնադրելով 2007թվականին Փոփոխությունների թատրոնը շատ կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել քաղաքացիական պատասխանատվության և հասարակական իրազեկման բարձրացման գործում իր նշանակալի դերն ունեցող թատրոնի համբավ:Այս թատրոնը ղեկավարում է Երվանդ Մանարյանի թոռը`Հայկ Սեկոյանը:

- Լինելով զվարճալի  և ժամանցային`մեր ներկայացումները միևնույն ժամանակ հորդրում են մտորել ,խորհել և կշռադատել,-հավաստիացնում է Հայկ Սեկոյանը:
 Ըստ Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի իրենց աշխատանքները  ներառում են ոչ միայն   Ֆորում Թատրոնի ներկայացումներ երիտասարդների ու մեծահասակների համար այլև ինտերակտիվ ուսուցողական ներկայացումներ`ուղղված դպրոցականներին:

Սեպտեմբերի 20-ին Փոփոխությունների Թատրոնը Արմավիրի մարզի Ջանֆիդա և Մրգաշատ գյուղական համայնքների դպրոցներում ինչպես նաև Մեծամոր քաղաքային համայնքում գործող <<Զանգակատուն>>հկ-ում `7-13 տարեկան երեխաների համար  կազմակերպեց  <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացումը:Այն երեխաների կողմից ընկալվեց մեծ հետաքրքրությամբ :


Ինչպես նշեցին դպրոցների տնօրենները թատերական ներկայացումներ առավել ևս նման ուսուցողական մեթոդներով և բարեգործական հիմունքներով  դպրոցներում չեն եղել:




Դպրոցների տնօրինությունն ,ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շնորհակալություն հայտնեցին Փոփոխությունների Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանին և ներկայացումների հովանավոր <<Հայ երիտասարդ նախաձեռնություն>> կազմակերպության տնօրեն Մաքս Մխիթարյանին `գյուղական դպրոցներն իրենց ծրագրերում ներառելու համար:

Վերջում նշենք ,որ Արմավիրի մարզը Փոփոխությունների Թատրոնի վերջին կանգառը չի հանդիսանում:Բարեգործական ծրագրի շրջանակներում ինտերակտիվ ներկայացումներով թատրոնը կշարունակի իր այցելությունները ՀՀ այլ մարզերում նույնպես: <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացման նկարահանումը համացանցում կտեղադրենք առաջիկա օրերին:

Ջավահիր Եղիազարյան

Saturday, September 8, 2012

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՈՒՄ`ՋԱՆՖԻԴԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Յուրա Վաչագանի Դաշտոյանը ծնվել է Արմավիրի մարզի ՋԱնֆիդա համայնքում 1961թվականին:1978թ նա  ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:1988թ Ազատության հրապարակում հանդիսավոր կերպով անդամագրվեց  Արցախյան պայքարին և առաջինների շարքում մեկնեց Արցախ:Նրա մարտական ուղղին սկսվեց Արցախի շահումյանի շրջանի Էրջեք,Բուզլուխ և Մանաշիդ գյուղերի ազատագրության համար: Յուրան մատի դաշտում մշտապես աչքի է ընկել որպես խիզախ ազատամարտիկ,դիպուկ`գնդացրորդ:Նա հակառակոդի սարսափն էր:յուա Դաշտոյանի մարտական ուղին ավարտվեց Ղարաչինար գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ ,1992թվականի մարտի 26-ին:ՆԱ ամուսնացած է ունի երկու դուստր`Քրիստինեն և Սեդան:
20 տարի առաջ տակավին երիտասարդ նա հեռացավ կյանիք,մեծ ցավ պատճառելով ինչպես իր հարազատներին այնպես էլ ողջ Ջանֆիդայի հասարակությանը:
Հիմա Ջանֆիդայի գյուղական համայնքի գերեզմանոցին հարակից  ազատամարտիկների պանթեոնում հանգչում է Յուրա Դաշտոյանը: Նրա անունով է կոչվում գյուղի միջնակարգ դպրոցը,որտեղ Տեր Վիգեն քահանայի հանդիսապետությամբ,Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,համայնքապետ Էդիկ ՄԱնուկյանի,ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ,Յուրայի զինակից ընկերների և ջանֆիդացի հասարակության ներկայությամբ սեպտեմբերի յոթին տեղի ունեցավ Յուրա Դաշտոյանի կիսանդրու բացման արարողությունը:
Յուրա Դաշտոյանի կիսանդրու բացման պատիվը տրվեց Յուրայի անունը կրող եղբորորդուն,Յուայի զինակից ընկերներին և Արմավիրի մարզպետին: Ծաղիկներ ու ծաղկեպսակներ զետեղվեցին Յուրա Դաշտոյանի կիսանդրու առաջ,հնչեցին ծափողջյուներից,բարձրաձայնվեցին գնահատանքի ու մեծարման խոսքեր: ԵԿՄ Արմավիրի մազային կառույցի ղեկավար Աշոտ Խաչատրյանի կողմից պարգևատրվեցին ջանֆիդացի մի խումբ ազատամարտիկներ ինչպես նաև կիսանդրու քանդակագործը: Յուրա Դաշտոյանի կիսանդրու բացման արարողակարգը եզրափակեցին դպրոցի աշակերտներըմորոնք իրենց ասմունքներով ու երգով երդվեցին բարձր պահել Յուայի անունը կրող դպրոցի պատիվը:Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Հակոբ Սրեյանը դպրոցում միշտ էլ բարձր հիմքերի վրա է դրված հայրենասիրական դաստիարակության խնդիրը:
                                Ջավահիր Եղիազարյան

Ջանֆիդայում երեխաների պահանջը մեկն է`մանկապարտեզի վերանորոգումը

Ջանֆիդայում երեխաների պահանջը մեկն է`մանկապարտեզի վերանորոգումը

Ամեն մի ընտանիքից է ակունք առնում հայրենիքը ,ինչպես ազգից ,իսկ ազգայինից սկսվում է  համամարդկայինը ,այս գաղափարն է դրված  Արմավիրի մարզի Ջանֆիդայի ՎԱզգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի աշխատանքներում: Թվով 28 երեխա սեպտեմբերի մեկին  Վազգեն Սարգսյանի անունը կրող մանկապարտեզից  մեկնեցին դպրոց: Մանկապարտեզի դաստիարակները տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի գլխավորությամբ  հնարավորինս հոգ էր տարել երեխաներին բարձր տրամադրությամբ դպրոց ճանապարհելու համար: Մանկապարտեզի տնօրեն ԽԱթունիկ Ամիրջանյանը սրտանց շնորհավորեց բոլորին  և շնորհակալություն հայտնեց  իրենց ներկայության համար: Մանկապարտեզի նախադպրոցական խմբի ավարտական հանդեսի կապակցությամբ մանկապարտեզի դահլիճը հյուրաշատ էր: Ավարտական հանդեսի ծրագիրը բավականին բովանդակալից էր և հետաքրքիր : ՀԱնդեսի հիմքը ազգայինն էր :Հանդեսն այստեղ կազմված էր բաժիններից`մարմնամարզություն, ռուսերենից և անգլերենից փոքր ներկայացումներ ,հեքիաթների մոլորակ,որտեղ երեխաները  հեքիաթների հերոսների անուններով խոսեցին և պահանջներ ներկայացրեցին:Պահանջներից մեկը մանկապարտեզի վերանորոգումն էր,որը Ջանֆիդա  համայնքում օրակարգաի համար առաջին հարցերից է:
  

Ջավահիր Եղիազարյան

Friday, September 7, 2012

ՄԱՅՐԱՏՈՒՆ

                                             ՄԱՅՐԱՏՈՒՆ
Երբ ասում ենք <<Լքված  հղի կանանց և մայրերի աջակցության կենտրոն>> միանգամայն հասկանում ենք <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> բարեգործական հիմնարամ ոչ կառավարական կազմակերպությունը,որն իր առաքելությամբ ավելի շատ  <<Մայրատուն >> է: Ուստի պատահական չի ,որ հիմնադրամի ծրագրերից մեկը հենց այդպես էլ կոչվում  է և ուղղված է բռնության ենթարկված ու հարազատների կողմից լքված մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին: 
<<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ի   տնօրեն Նաիրա Մուրադյանի հավաստմամբ <<Մայրատուն>> ծրագիրի նպատակն է  մասնագիտական բազմաթիվ  թրեյնինգների միջոցով լքված կանանց դարձնել  կայուն`հետագայում իրենց ընտանիքների համար հոգ տանելու համար: Այս պահին <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ում ապրում է թվով տաս լքված կին:
Նրանք ասացին,որ բոլորովին անհույս են եկել հույսի տուն`<<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> և հիմա իրենց շատ ապահով ձեռքերում են զգում: 
-Այստեղ մեզ համար ստեղծված են բոլոր պայմանները մասնագիտություն ձեռք բերելու համար,-ասացին ընտանիքների կողմից անտեսված կանայք `շնորհակալություն հայտնելով <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>>-ի հիմնադիր Սեդա Ղազարյանին ,տնօրեն Նաիրա Մուրադյանին և բոլոր աշխատակիցներին ամենօրյա ուշադրության և հոգատարության համար: <<Մայրատուն>>-ը հիմնադրամի կյանքի կոչված  միակ ծրագիրը չէ:
<<Պնակ մը կերակուր>> ծրագրի շրջանակներում հյուրասիրություն է կազմակերպվում միայնակ տարեցների համար: Ծրագրի շրջանակներում տարեցները ոչ միայն հյուրասիրվում են այլև հոգևոր դասի մասնակցում և նվերներ ստանում:

Նոնա Մկրտչյանը բազմազավակ մայր է,ապրում է Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում:Նա ունի 5 անչափահաս երեխա:Նրա ամուսինը կալանավորված է:Ընտանիքի ողջ հոգսը Նոնայի ուսերին է մնացել: Գյուղատնտեսական սեզոնին Նոնան օրավարձով աշխաում է համագյուղացիների դաշտերում,աշխատած գումարով կարողանում է միայն  ցամաք հացի խնդիր լուծել:Երեխաները  նույնպես օրավարձով աշխատանքի են մեկնում եվ մի կերպ գոյատեվում են:Նոնայի համար մեր այցելությունն իսկապես անակնկալ էր.
-Երբ անձնագրի տվյալներ ուզեցին կարծում էի հերթական անգամ խաբվելու եմ ու ոչ մի օգնություն էլ չեմ տեսնելու ,սակայն երբ մի քանի օր անց դուռը թակեցին և մեզ նվիրեցին պարկով հագուստեղեն հավատացի,որ բարի մարդիկ դեռ կան այս երկրում,-ասաց Նոնան խորհին շնորհակալություն հայտնելով <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> հիմնադրամի ողջ անձնակազմին, որ  օժանդակել են <<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ-ին` <<ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ>> ծրագիրն իրականացնելու գործում:
Նոնան հույս հայտնեց որ մեր այցելությունը վերջինը չի լինի:Վերջում նշենք,որ Նոնայի ընտանիքի մասին <<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ ֆիլմ է նկարահանում,որը նույնպես կներկայացնենք <<ԼԱՅԹՀԱՈՒԶԻ>>տնօրինությանը:

Փոքրիկի անունը Նաիրա է,<<ԱՐՄԱՎԻՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> հկ –ի ամենափոքր  շահառուներից է:Նրա մայրն անկողնային հիվանդ է, <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> կազմակերպության ուղարկած նվերներ մեծ ուրախությամբ էր նա ցույց տալիս անկողնում պարկած մայրիկին:Նաիրայի մայրիկը խնդրեց <<ԼԱՅԹՀԱՈՒՍ>> -ի տնօրինությանը  փոխանցենք իր օրհնությունն ու  հարգանքները`նմանօրինակ ծրագիր իրականացնելու  համար: 


Ջավահիր Եղիազարյան    
<<Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն>>հկ տնօրեն

Thursday, August 23, 2012

ՀՀ-ում կին ավագանինրը կազմում են 6 տոկոս իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4-տոկոսը



<<Հայաստանում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում.կանայք տեղական ժողովրդավարական  գործընթացներում>> ծրագիրը  ֆինանսավորվել է  Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի կողմից:Այս   ծրագրի շրջանակներում <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան >> իր հերթական սեմինարը օգոստոսի 22-ին և 23-ին անցկացրեց  Արմավիրի մարզում :Սեմինարին   մասնակցեցին  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդգրկված կանայք և աղջիկներ:

Ներկաներին ողջունեց <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ,մանկավարժական գիտությունների թեկնածու Ջմեմա Հասրաթյանը:Առաջին պարապմունքի թեման կանանց լիդերության խթանումն էր,որպես  քաղաքական ակտիվացման գործոն:Պարամունքավար Անահիտ Աղոյանի կարծիքով լիդերություն կա հասարակական բոլոր շերտերում:
-Լիդեր նշանակում է ճանապարհ, ուղի,-ասաց Անահիտ Աղոյանն ավելացնելով ,որ լիդեր լինելու համար յուրաքանչյուր  ոք պետք է ունենա առաջինը` գիտելիք,փորձ ապա նոր միջավայր այսինքն համապատասխան  թիմ:
Իրավաբանության թեկնածու դոցենտ  Գեղեցիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների հետ խոսեց  Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքից բխող դրույթներից:Առաջին սեմինարի ամփոփիչ զրույցում կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում դիտարկվեց ,որպես զուգակշռված ժողովրդավարության  նախադրյալ:
Հասարակության զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը`որպես արդիականացված հիմնախնդիր սեմինարի երկրորդ օրը ներկայացրեց  փորձագետ Լիլիթ Զաքարյանը:Պարապմունք-թրենինգի միջոցով փոձագետն անրադարձավ նաև  տեղական ինքնակառավարման ընտրություններում  կին  թեկնածուների ընտրարշավի կազմակերպմանը:
Երկօրյա սեմինարն ամփոփվեց քնարկումներով ,որի ընթացքում ելույթ ունեցան <<Համալասարանական կրթությամբ ասոցիացիայի նախագահ>>Ջեմա Հասրաթյանը և Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը:
Ավելացնենք  որ ՀՀ-ում  կին ավագանինրը կազմում են 6 տոկոս իսկ համայնքի ղեկավարի  պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4-տոկոսը:Մինչև 2020թվականը պեությունն իր առջև խնդիր է դրել  տոկոսային այս ցուցանիշը հասցնել 40-ի`այս գործում ակնկալելով կուսակցությունների և պետական կառույցների օժամդակությունը:




Ջավահիր Եղիազարյան

Monday, August 20, 2012

.ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ



ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ
Լինում են պահեր,
Երբ կարելին անկարելի է թվում:
Երբ ամեն ինչ ոչինչ է թվում,
Իմ սիրտտն ասես չի բաբախում:

Լինում են պահեր,
Երբ սիրտդ գոռալ է ուզում,
Երբ խաղաղ հոգիդ է  ալեկոծվում,
Ամենուր հանգիստ ես դու միայն փնտրում:

Լինում են պահեր 
Երբ բարևի տեղ ցտեսություն ես ասում,
Երբ չես ծիծաղում, լացել ես ուզում ,
Եվ ոչ մեկին տեսնել չես ուզում.

Լինում են պահեր
Երբ գլուղտ ափերիտ մեջ առած
Ու զում ես ժամանակը ետ բերես,
Երբ առյուծ ես ու բայց մկան առժեք էլ չունես.

Լինում են պահեր,
Երբ սիրածտ էակը գրկիտ մեջ իր կյանքին է հրաժեշտ  տալիս,
Իսկ  դու, իսկ  դու  սպասելուց  բացի,
Ոչինչ,  ոչինչ   չես  կարող   անել,

Լինում են պահեր, երբ  մի  կաթիլ  ջուր  ես  ուզում լինել
Ու  օվկիանոսին  ես   ուզում խառնվել,
Լինում են պահեր... Կամ  ել , չեն լինում...
Հայկ Մարտոյան

Tuesday, August 7, 2012

Հայաստանում ՌԴ սահմանապաh վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում ավելի քան 100 նորակոչիկ զինվորական երդում տվեց:




2012թ օգօոստոսի 4-ին  առավոտյան ժամը 9:00-ին դրոշակակիր խումբը շարահրապարակ բերեց  ՌԴ պետական և ջոկատի մարտական դրոշները: Ջոկատի շտաբի պետ  փոխգնդապետ  Վ.Վ.Դրոզդովը  ջոկատի հրամանատար  գնդապետ  Ա.Ի.Զլոբինին զեկուցեց նորակոչիկների պատրաստակամության մասին:
Նորակոչիկները երդվեցին հայրենիքին  ծառայել անձնվիրաբար ,ենթարկվել գործող օրենքներին ,անվերապահորեն կատարել  հրամանատարների հրամանները ,խստորեն պահպանել ռազմական գաղտնիքը:
Զինվորական երդման կապակցությամբ  նորակոչկներին շնորհավորեց Արմավիրի սահմանապահ ջոկատի  ղեկավար Ալեքսեյ Զլոբինը` վստահեցնելով ,որ նորակոչիկները  պատվով  կկատարեն իրենց պարտքը:
Նորակոչիկներին շնորհավորական խոսք ուղղեց նաև Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի  սահմանապահ վարչության պետ Վիկտոր Վլասովը:

Զինվորական երդման հանդիսավոր արարողությունից հետո զորակոչիկները  լուսանկարվեցին հրաանատարական կազմի հետ,որից հետո նրանց ուղարկեցին տուն` մինչեւ հաջորդ օրվա առավոտը:



                     Ջավահիր Եղիազարյան

Saturday, May 26, 2012

Գրաճանաչության տոն `Ջանֆիդայի դպրոցում

               Գրաճանաչության տոն `Ջանֆիդայի դպրոցում

                                                  
Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է.Դաշտոյանի անունը կրող դպրոցւ մարզի այն դպրոցներից է ,որտեղ միջոցառումների հստակ ժամանակացույց է մեկնարկված:Օրեր առաջ դասվար Այծեմ Սահակյանի գլխավորությամբ դպրոցում նշվել է գրաճանաչության տոնը:

Ջավահիր Եղիազարյան

Sunday, May 20, 2012


ի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում նշեցին հերթական տոնախմբությունը

Ջանֆիդայի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում նշեցին հերթական տոնախմբությունը

Օրերես Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղական համայնքի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում տեղի ունեցավ հերթական տոնախմբությունը,որն այս անգամ նվիրված էր  հայրենական պատերազմի հաղթանակին`մայիսի9-ին:Մանկապարտեզի տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի ղեկավարությամբ մանկապարտեզի սաները  փուչիկներով,դրոշակներով և հայրենասիրական երգերով  տոնական երթ էին կազմակերպել դեպի գյուղական համայնքի հայրենականիննվիրված հուշարձան:ՄԱնկապարտեզի տնօրինությունը ծաղիկներ զետեղեց հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը,իս փոքրիկներն իրենց ասմունքով և երգով էլ ավելի համահունչ դարձրեցին օրվա հրամայականը: Վերջում նշենք ,որ Ջանֆիդայի մանկապարտեզն Արմավիրի մարզի այն եզակի մանկապարտեզներից է ,որը չի լուծարվել անգամ 90-ականների  մութ ու խավար տարիների:Մանկապարտեզի տնօրենի հավաստմամբ դա նույնպես մեծ հաղթանակ էր քանի ,որ այդ տարիներին շատ ու շատ մանակապարտեզներ  անգործության մատնվեցին: Հաղթանականեր տոնող մանկապարտեզն այսօր խիստ վերանորոգման կարիք ունի:

Ջավահիր Եղիազարյան 

Tuesday, May 15, 2012

Գրական երաժշտական կոմպոզիցիա ի պատիվ Ա.Ս. Պուշկինի



Գրական երաժշտական կոմպոզիցիա  ի պատիվ  Ա.Ս. Պուշկինի



XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Սերգեեվիչ Պուշկինը ծնվել է 1779 թ. հունիսի 6-ին Մոսկվայի գերմանական թաղամասում :Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղական  համայնքի  նւջնակարգ դպրոցում  կազմակերպվել էր Պուշկինի հիշատակին նվիրվածգրական երաժշտական կոմպոզիցիա: Այն կազմակերպել էր Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մերի Թովմասյանը:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 8-րդ,9-րդ,10-րդ և 1-րդ դասարանների աշակերտները,որոնք բավականին մեշ վարպետությամբ ներկայացրեցին  Պուշկինի ստեղծագործությունները:Հանդիսատեսը ներկա եղավ նաև գեղեցիկ բեմականացումների:

Գրական երաժշտական կոմպոզիցիա ի պատիվ Ա.Ս. Պուշկինի




XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Սերգեեվիչ Պուշկինը ծնվել է 1779 թ. հունիսի 6-ին Մոսկվայի գերմանական թաղամասում : Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղական  համայնքի  նւջնակարգ դպրոցում  կազմակերպվել էր Պուշկինի հիշատակին նվիրվածգրական երաժշտական կոմպոզիցիա: Այն կազմակերպել էր Ռուսաց լեզվի ուսուցչուհի Մերի Թովմասյանը:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 8-րդ,9-րդ,10-րդ և 1-րդ դասարանների աշակերտները,որոնք բավականին մեշ վարպետությամբ ներկայացրեցին  Պուշկինի ստեղծագործությունները:Հանդիսատեսը ներկա եղավ նաև գեղեցիկ բեմականացումների:




Sunday, May 13, 2012

Հրաձգության դաս `Արմավիրի մարզում


Հրաձգության դաս `Արմավիրի մարզում

 -Եթե նախորդ տարիներին ռազմական ինստիտուտներում ընդունելության պակասորդի հետևամքով հալրումներ էին լինում,ապա հիմա դիմորդների թվի աճ է նկատվում,որովհետև տղա երեխաները տեսնում են,որ այսօր ռազմական ինստիտուտն ավարտած սպան արդեն աշխատանքով ապահովված է և նորմալ աշխատավարձով նույնպես,-կարծում է Արմավիրի մարզպետարանի ռազմական գծով մասնագետ Սամվել Հարությունյանը`դպրոցականների շրջանում ձգտում նկատելով դեպի դեպի ռազմական գործը:

Աշակերտների դպրոցներում ստացած գիտելիքներն էլ գոծնականով ամրապնդելու նկատառումովամեն տարի Արմավիրի  զինվորական կոմիսարիատի,մարզպետարանի և դպրոցների համագործակցությամբ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորմասում  աշակերտները մասնակցում են հրաձգության դասի:Հրաձգության դասին այս տարի մասնակցել  է նաև Արմավիրի   թիվ  5 դպրոցի զինղեկ Անահի Դալաքյանի  հիմնադրած պատանի երկրապահների խումբը:
Արմավիր զիվորական կոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի  նախազորակոչային պատրաստման խմբի պետ  կապիտան Գառնիկ Անտոնյանի և Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի  մարտական պատրաստության բաժանմունքի կրակային գծով ավագ սպա մայոռ Գագիկ Դալաքյանի հավաստմամբ համեմատած անցնած տարիների հետ այս տարի ուսումնական դաշտում աշակերտներն ավելի համարձակ են կրակ բաց թողել:
Գագիկ Դալաքյան
Հրաձգությունից հետո  զինղեկ  ավագ լեյտենանտ  Անահիտ Դալաքյանի գլխավորությամբ պատանի երկրապահներն այցելեցին նաև զորամաս,եղան հրաձգության ուսումնամարզական համալիրում,սպորտային հրապարակում և տանկային պարկում:Անահիտ Դալաքյանն օրվա առաքելությունն իր նպատակին ծառայած համարեց  քանի որ այն ուղղված էր ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: 







Ջավահիր Եղիազարյան


Հրաձգության դաս Արմավիրի մարզում

-Եթե նախորդ տարիներին ռազմական ինստիտուտներում ընդունելության պակասորդի հետևամքով հալրումներ էին լինում,ապա հիմա դիմորդների թվի աճ է նկատվում,որովհետև տղա երեխաները տեսնում են,որ այսօր ռազմական ինստիտուտն ավարտած սպան արդեն աշխատանքով ապահովված է և նորմալ աշխատավարձով նույնպես,-կարծում է Արմավիրի մարզպետարանի ռազմական գծով մասնագետ Սամվել Հարությունյանը`դպրոցականների շրջանում ձգտում նկատելով դեպի դեպի ռազմական գործը:


Աշակերտների դպրոցներում ստացած գիտելիքներն էլ գոծնականով ամրապնդելու նկատառումովամեն տարի Արմավիրի  զինվորական կոմիսարիատի,մարզպետարանի և դպրոցների համագործակցությամբ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորմասում  աշակերտները մասնակցում են հրաձգության դասի:Հրաձգության դասին այս տարի մասնակցել  է նաև Արմավիրի   թիվ  5 դպրոցի զինղեկ Անահի Դալաքյանի  հիմնադրած պատանի երկրապահների խումբը:Արմավիր զիվորական կոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի  նախազորակոչային պատրաստման խմբի պետ  կապիտան Գառնիկ Անտոնյանի և Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի  մարտական պատրաստության բաժանմունքի կրակային գծով ավագ սպա մայոռ Գագիկ Դալաքյանի հավաստմամբ համեմատած անցնած տարիների հետ այս տարի ուսումնական դաշտում աշակերտներն ավելի համարձակ են կրակ բաց թողել:


Հրաձգությունից հետո  զինղեկ  ավագ լեյտենանտ  Անահիտ Դալաքյանի գլխավորությամբ պատանի երկրապահներն այցելեցին նաև զորամաս,եղան հրաձգության ուսումնամարզական համալիրում,սպորտային հրապարակում և տանկային պարկում:Անահիտ Դալաքյանն օրվա առաքելությունն իր նպատակին ծառայած համարեց  քանի որ այն ուղղված էր ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: 



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More