Հրաձգության դաս Արմավիրի մարզում
-Եթե նախորդ տարիներին ռազմական ինստիտուտներում ընդունելության
պակասորդի հետևամքով հալրումներ էին լինում,ապա հիմա դիմորդների թվի աճ է նկատվում,որովհետև
տղա երեխաները տեսնում են,որ այսօր ռազմական ինստիտուտն ավարտած սպան արդեն աշխատանքով
ապահովված է և նորմալ աշխատավարձով նույնպես,-կարծում է Արմավիրի մարզպետարանի ռազմական
գծով մասնագետ Սամվել Հարությունյանը`դպրոցականների շրջանում ձգտում նկատելով դեպի
դեպի ռազմական գործը:
Աշակերտների դպրոցներում ստացած գիտելիքներն էլ գոծնականով
ամրապնդելու նկատառումովամեն տարի Արմավիրի
զինվորական կոմիսարիատի,մարզպետարանի և դպրոցների համագործակցությամբ ՊՆ Մարշալ
Բաղրամյանի անվան զորմասում աշակերտները մասնակցում
են հրաձգության դասի:Հրաձգության դասին այս տարի մասնակցել է նաև Արմավիրի թիվ 5
դպրոցի զինղեկ Անահի Դալաքյանի հիմնադրած պատանի
երկրապահների խումբը:Արմավիր զիվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի նախազորակոչային պատրաստման խմբի պետ կապիտան Գառնիկ Անտոնյանի և Մարշալ Բաղրամյանի անվան
զորամասի մարտական պատրաստության բաժանմունքի
կրակային գծով ավագ սպա մայոռ Գագիկ Դալաքյանի հավաստմամբ համեմատած անցնած տարիների
հետ այս տարի ուսումնական դաշտում աշակերտներն ավելի համարձակ են կրակ բաց թողել:
Հրաձգությունից
հետո զինղեկ ավագ լեյտենանտ Անահիտ Դալաքյանի գլխավորությամբ պատանի երկրապահներն
այցելեցին նաև զորամաս,եղան հրաձգության ուսումնամարզական համալիրում,սպորտային հրապարակում
և տանկային պարկում:Անահիտ Դալաքյանն օրվա առաքելությունն իր նպատակին ծառայած համարեց քանի որ այն ուղղված էր ռազմահայրենասիրական ոգու
բարձրացմանը:
0 comments:
Post a Comment