Friday, March 30, 2012

Նկարիչ չեն դառնում ,նկարիչ ծնվում են


Նկարիչ  չեն դառնում ,նկարիչ ծնվում են


Սենիկ Հակոբյանը`ստեղծագործելու պահին
Սենիկ Հակոբյանը 57 տարեկան է, նկարել սկսել է բոլորովին պատահական, երբ ստիպված էր իր նկարով ''փրկել'' Արմավիրի Տանձուտ համայնքի մշակույթի տան տնoրենին պաշտոնանկ լինելուց:
''Տանձուտ համայնքի մշակույթի տանը մասնակցում էի միջոցառման, երբ լուր տարածվեց, որ գողացել են մշակույթի տան ամենաթանկարժեք նկարներից մեկը` ''Սևանը'',- այսօրվա պես հիշելով` պատմում է Սենիկ Հակոբյանն ու ավելացնում, որ հենց նույն ժամանակ էլ առանց երկար-բարակ մտածելու խոստացել է նկարը հետ վերադարձնել երկու-երեք օրից: ''Եթե նկարը չբերեին, աշխատանքից հեռացնելու էին իմ կողմից հարգված մի մարդու. այս դեպքում կարևորն այն չէր, ով է գողացել, կարևորը շուտ մի բան անելն էր'',- ասաց նա:
Գնելով նկարչական ներկեր` Սենիկն անցնում է գործի և մի քանի օր անց Տանձուտի մշակույթի տունն ունենում է ''Սևան'' նկարը:
Սենիկ Հակոբյան
''Բա ասում էիք գողացել են` նայելով նկարին ասում է Տանձուտի գյուղական խորհրդի նախագահը'',-հիշում է Սենիկ Հակոբյանը: Այս դեպքից հետո Ս. Հակոբյանը նվիրվում է նկարչությանը: Ասում է` եթե օրվա ընտանեկան հոգսերը թույլ տան, 12 ժամ կնկարի առանց հոգնելու:

Հացթուխի տու
Սենիկ Հակոբյանն ինքնուս նկարիչ է. հիմնականում սիրում է բնապատկերներ նկարել: Պատահում է` դրսում, այգում կամ ցանկաված մի տեղ գեղեցիկ պատկեր է տեսնում, իրավիճակ ու սկսում նկարել այն: ''Եթե բոլոր աշխատանքներս հավաքեի ու չնվիրեի, բավական մեծ հավաքածու կստացվեր'',- ասում է նա:
 

''Բոլոր մեծ վարպետները գծանկարը և գույնն
օգտագործում են իրենց հակումներին համապատասխան և դա նրանց ներկերին տալիս
է այն բարձրագույն հատկությունը, որը չի կարելի սովորեցնել'',-Էժեն Դելակրուայի այս խոսքերով է առաջնորդվում Սենիկ Հակոբյանն ու շարունակում նկարել:
Նշենք, որ նա ոչ միայն լավ նկարում է. այլև 
երգեր ու բանաստեղծություններ գԲնությունը խենթանում է, ծառն է բողբոջում,
Սիրահարը խենթանում է, սիրել է ուզում,
Խենթանում է կինն ակամա` զավակ է ծնում,
Իսկ գուսանը խենթանում է, երգեր է հյուսում:
Խենթանում են արքաները, ոճիր են գործում,
Խենթանում են ռազմիկները, մարդիկ են զոհվում:
             Ակամայիցխենթանում են հանճարեղ մարդիկ,
Դառնում արվեստի նվիրյալ մարդիկ...




0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More