Friday, March 30, 2012


Վերևում Աստված կա  , առջևում ընտրություն

Արմավիրի մարզի սոցիալ տնտեսական խնդիրների շարքում  համայքապետերի համար մտահոգությունէ դարձել  գյուղական  որոշ ճանապարհների  խնդիրը,որոնք գտնվում են  բավականին  անմխիթար  վիճակում: Օրինակ Արևիկ  Մրգաշատ  համայնքերի մոտ 8-10 կմ երկարությամբ  ճանապարհահատվածը  ,որը հանրապետական նշանակություն ունի, խիստ վերանորոգման կարիք ունի:Գյուղատնտեսական տարվա ընթացքում գյուղացիները մինչ բերքը շուկա են հասցնում ապրանքն ամբողջովին որակազրկվում է,-մտահոգված ասացին Արևիկի համայնքապետ Կարինե Պետրոսյանն ու Մրգաշատի համայնքապետ Գևորգ 
Դանիելյանը:

  
Մրգաշատի համայնքապետ`Գևորգ Դանիելյան


Արևիկի համայնքապետ`Կարինե Պետրոսյան
                                                                                      



Ինչքան կարելի է  խճաքարերով և գլաքարերով  ճանապարհ  կարգի  բերենք  ասաց Արևիկի համայնքապետ Կարինե Պետրոսյանը նշելով ,որ լուրջ ասֆալտապատում է հարկավոր: Կարինե Պետրոսյանից տեղեկացանք,որ խնդրի մասին Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանի հետ  բարձրաձայնել են  ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: Արևիկի համայնքապետի հավաստմամբ   ճանապարհաշինության խնդիրը  եղել է հազարամյակի մարտահրավեր    ծրագրում,որն այդպես էլ մնացել է միայն թղթերի վրա:
Մրգաշատի  համայնքապետ Գևորգ Դանիելյանն էլ ասում է ,որ 2012թվականի համար  ճանապարհների վերանորոգման համաֆինանսավորում չունեն:
Գևորգ  Դնիելյանն ասաց ,որ   համայնքապետարանի բյուջեի հաշվին  այս տարվա գյուղատնտեսական տարում կփորձեն  հարթեցնել միայն  Նորապատից Մրգաշատ սպասարկող ճանապարհահատվածը,  որպեսզի գյուղացիներն իրեն բերքը կարողնան որակով հասցնել շուկա :
Գյուղացիներն էլ ասում են  վերևում   աստված  կա  առջևում  ընտրություն և խորհրդարանական ընտրությունների անվան տակ գյուղական ճանապարհների վերանորոգում երազում:


Վերևում Աստված կա  , առջևում ընտրություն

  

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More