Saturday, March 31, 2012

նկարը վերցվել է համացանցից

Ապրիլի մեկը` հումորի օր
Ապրիլի1-ն ամբողջ աշխարհը նշում է ծիծաղի, կատակի օրը: Հումորի և երգիծանքի դերն ու նշանակությունը ՀՀ կառավարության կողմից կարևորվեց  2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ՝ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվեց որպես հումորի և երգիծանքի պաշտոնական օր:
«
Ծիծաղի օրը» կապված է Ֆրանսիայում Նոր տարվա տոնը նշելու հետ: Մինչ 16-րդ դարում Կառլ IX-րդի որոշմամբ Նոր տարին սկսեց նշվել հունվարի 1-ին, այդ տոնը Ֆրանսիայում նշվել է ապրիլի 1-ին: Տարիներ անց որոշ մարդիկ շարունակում էին Նոր տարին նշել հին տոմարով, և այդ պատճառով նրանց ծաղրում էին` անվանելով «ապրիլյան խենթեր»:Չմոռանաք այսօրվա տոնը գեղեցկացնենք միայն բարի կատակներով:

Ջավահիր Եղիազարյան


0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More