Thursday, March 29, 2012


Քսան տարի առանց քեզ

 Արդեն քսան տարի է ինչ  Արմավիրի մարզի Ջանֆիդա  համայնքում մարտի քսանվեցը հայտարարվում  է սգո օր:Ուղիղ քսան տարի առաջ այս օրն արցախյան հերոսամարտում Ղարաչինար գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ  զոհվեց գյուղի ազատամարտիկ քաջերից մեկը`Յուրա  (Էդվարդ)Վաչագանի Դաշտոյանը:
 Յուրայի անունը կրող գյուղի միջնակարգ դպրոցում հերոսի 20ամյա տարելիցն այս տարի նշեցին մարտի 27-ին:
Դպրոցի տնօրինությունը,աշակերտները, Ջանֆիդայի հասարակությունը,Յուրայի հարազատներն ու մարտական ընկերները հերթական անգամ այցելեցին Ջանֆիդայի ազատամարտիկների գյուղական պանթեոն `ծաղիկներ զետեղեցին զովածի շիրիմին նոր միայն մասնակցեցին դպրոցի կամարների ներքո կազմակերպված միջոցառմանը: Դպրոցի տնօրեն Հակոբ Սրեյանի հավաստմամբ օրվա միջոցառումը դպրոցի հերթական բայց և ավանդական հայրենասիրական  միջոցառումներից է,որով  փորձում են աշակերտների շրջանում էլ ավելի բարձր պահել ռազմահայրենասիրական ոգինն:
թե հիմա հարցնեք աշակերտներին  հայրենասիրության մասին,ապա առաջինը  նրանք կխոսեն Յուրայի օրինակով,-ասաց  Հակոբ Սրեյանն ավելացնելով,որ  Յուրայի անունը դպրոցը  պատվով է կրում ,իսկ նրա անունը մշտապես բարձր է պահում ինչպես դպրոցական ,ներդպրոցական,տարածաշրջանային  այնպես էլ հանրապետական  մրցույթների ժամանակ:
Պատահական չէր որ Յուրային նվիրված միջոցառումը դպրոցում ազդարարվեց պատվոգրերի և հուշանվերների  հանձնումով,որոնք աշակաերտները վաստակել էին զոհված ազատամարտիկներին  նվիրված  շախմատի հուշամրցաշարից և ասմունքի հանրապետական մրցույթից:  Այսպիսին էր հարգանքի տուրքը Ջանֆիդայում,որով մեկ անգամ ևս ջանֆիդացիները հարգեցին   <<Մեզ բացակա չդնեք >>  կարգախոսը:
Յուրայի մասին գրվել են գրքեր, 2005թ   Յուրայի անունը կրող դպրոցի նախկին սան Ջավահիր Եղիազարյանի  կողմից   նկարահանվել է <<Մայրամուտից   արևածագ>>վավերագրական ֆիլմը: 
                                                     
-Մեծարման  և   հարգանքի   յուրաքանչյուր տուրք   սփոփում ու  մխիթարում է մեզ,-ասում են Յուրայի հարզատները և ցանկանում որպեսզի նմանօրինակ ուշադրության արժանանա յուրաքանչյուր ազատամարտիկ ով հանուն հայրենիքի չի խնայել:                                                                         

                 
                                                                   Ջավահիր Եղիազարյան

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More