Sunday, April 29, 2012

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐՇՆՉՈՒՄ ՆԱԵՎ ՀԿ-Ի ՄՈՏ


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ   ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ  ՆԵՐՇՆՉՈՒՄ ՆԱԵՎ  ՀԿ-Ի ՄՈՏ



<<Քաղաքական կուսակցություններ- քաղաքացիական հասարակություն. գործընկերության հեռանկարները ֆորումի ժամանակ կուսակցությունների խոստումներն ավելին էին քան այն հեքիաթը ,որի վերջում երկնքից գոնե երեք հատը խնձոր է ընկնում:
Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության հկ-ի  կողմից հրավիրված ֆորումին  յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչ ներկայացրեց ՔՀԿ դաշտի բարելավմանն ուղղված իր դիրքորոշումը:Հկ-ը թեև ողջունեցին նրանց առաջարկություններն այնուամենայնիվ չհավատացին  նրանց տված խոստումներից և ոչ մեկին:
Ավելին ՀԿ-ի ներկայացուցիչների   մեծամասնությունն  ի ենց զայրույթը չկարողանալով պահել կուսակցություններին սուտասաններ անվանեցին:
Ֆորումին մասնակցել է նաև   Արմավիրի մարզի հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության <<Նուռ>> հկ նախագահ  Սվետլանա Հակոբյանը: Վերջինիս մտահոգում է կենտրոնի վարձակալության խնդիրը,որի վարձն Արմավիրի <<բարեխիղճ>>  քաղաքապետը  սահմանել է 200 000դրա, մինչ դեռ հասարակական կազմակերպությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է  և նման գումար մուծելու հնարավորություն չունի:
-         Լավ կլինի  եթե հկ-ին պետական միջոցներից որոշակի գումար հատկացվի ,որպեսզի վերջինները  որոշակիորեն  կարողանան լուծել իրենց խնդիրներն ու ամեն անգամ չհայտնվեն ուզվորի կարգավիճակում,-լրագրողներին հետ զրույցում նշեց <<Նուռ>>-ի նախագահը:



Ջավահիր  Եղիազարյան 

Friday, April 27, 2012

Արմավիրի մարզում հաշմանդամների իրավունքները լիովին պաշտպանված չեն

Արմավիրի մարզում հաշմանդամների իրավունքները լիովին պաշտպանված չեն



Բոլորս  հավասար ենք,-ասում է Արմավիրի մարզի հաշմանդամ երեխաների իրավունքների  պաշտպամության հասարակական կազմակերպության նախագահ Սվետլանա Հակոբյանն ամեն անգամ ,երբ խոսում է հատուկ կարիք ունեցող երեխաներիի խնդիրներից:Ինչքանով են Արմավիրի մարզում պաշտպանված հատուկ կարիք ունեցող երեխաների իրավունքները հարցին Սվետլանա Հակոբյանը պատասխանեց ,որ նախկին տարիների հետ համեմատ դրական շարժ կա ,սակայն չի կարելի ասել,որ լիովին պաշտպանված են:Այս առումով Սվետլանա Հակոբյանը դեռ շատ անելիքներ է տեսնում:Բաց թողումները լրացնելու հարցում ոչ պակաս կարևորում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը:



Ջավահիր Եղիազարյան



Thursday, April 26, 2012

Մեծ տարբերություն կա պրոֆեսիոնալ և սիրողական շոու- բիզնեսի ''աստղերի'' սոցիալական և կենցաղային պայմանների միջև:



Մեծ տարբերություն կա պրոֆեսիոնալ և սիրողական շոու- բիզնեսի ''աստղերի'' սոցիալական և կենցաղային պայմանների միջև: 




Զրուցել ենք հանրապետական, անդրկովկասյան, միջինասիական երկրների և աշխարհի ժողովուրդների մրցույթ-փառատոնների հաղթող և դափնեկիր Մարինե Ասատրյանի հետ: Քանոնահարուհին այժմ ապրում Է Արմավիրի մարզում: Ունի երկու երեխա՝ Վարդուհին և Հելբերտը, ովքեր նույնպես ընտրել են արվեստագետի դժվարին ուղին: Վարդուհին մասնագիտությամբ երգչուհի ու դաշնակահարուհի է: Հելբերտը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող. նվագարանների` դուդուկի բաժնի 2-րդ կուրսում: Հայտնի քանոնահարուհին ուրախ է, որ երեխաները մեծանալով երաժիշտի ընտանիքում, սիրել և շարունակում են քայլել արվեստի արահետով, այնուամենայնիվ, այդ արահետն այսօրվա կյանքում առավել քան երբևէ դժվարանցանելի է համարում: Խոսելով պրոֆեսիոնալ արվեստագետների արդիական համարվող խնդիրներից` Մ. Ասատրյանին առաջին հերթին չի գոհացնում աշխատավարձի չափը՝ 32.500դրամը, որը կառավարությունը սահմանել է մշակույթի բնագավառի աշխատողի համար:
Ըստ Մարինե Ասատրյանի` հենց այդ նույն կառավարությունը գումարներ է ներդնում, որ երեխան երաժշտական դպրոցում անվճար ժողովրդական և այժմ արդեն` լարային ու փողային բաժիններում սովորի: Ուրախալի է փաստը, սակայն տխուր այնքանով, որ տվյալ երեխան ավարտելուց հետո զբաղմունք չի ունենում, անգամ, եթե երաժշտական կրթությունը շարունակելու է` ասենք քոլեջում կամ կոնսերվատորիայում:
''Օրինակ, եթե այլ մարզերում գոնե կան պետական ժող. նվագարանների փողային կամ սիմֆոնիկ նվագախմբեր, ապա Արմավիրի մարզում որպես այդպիսին չկա, և երեխան, սովորելով մարզի երաժշտական դպրոցների այլ բաժիններում, այս առումով որևէ հեռանկար ունենալ չի կարող'',-ասում է Մարինե Ասատրյանն` ավելացնելով,-կարևոր տոնակատարություների ժամանակ մեծ գումարների հաշվին դրսից ''աստղեր'' են հրավիրում, ինչ խոսք, թող լինեն այդ աստղերը, բայց ինչու անտեսվեն տեղի մշակույթի գործիչները, ովքեր նույնպես կարող են հնարավորություն ստանալ տարվա մեջ գոնե մեկ- երկու անգամ գումար վաստակել'':
Հայտնի քանոնահարուհին մեծ տարբերություն նկատեց պրոֆեսիոնալ և սիրողական շոու- բիզնեսի ''աստղերի'' սոցիալական և կենցաղային պայմանների միջև:


 

Ջավահիր Եղիազարյան 

 Հանրապետակա
Արմավիրի մարզ

Wednesday, April 25, 2012

Դպրոցներում մեկնարկվել է ավարտական միջոցառումների շարքը


Դպրոցներում մեկնարկվել է ավարտական միջոցառումների շարքը








Tuesday, April 24, 2012

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՖԻԼՄ

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ








ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ




ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ





Tuesday, April 17, 2012

ՄԵՂՈՒՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՄԵՂՈՒՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Մեղուների հայրենիքն ըստ տարբեր ուսումնասիրողներիհամարվել է փոքր Ասիան,Հունաստանը, Եգիպտոսը: Մեղուների տարատեսակներ եղել են նաև Հնդկաստանում,Ամերիկայում,Ավստրալիայում:Այդ տեսակներից  սակայն առանձնանում է եվրոպական մեղուն`իրբազմաթիվ արժանիքների շնորհիվ:Մեղուների նախորդները`շմելը,կրետը և այլ տեսակներ միլիոնավոր տարիներ առաջ ապրել են միայնակ,որոնցից էլ առաջացել է այսօրվա մեղվի նախահայրը`միայնակ ապրող մեղուն:Դարերի ընթացքում այդ մեղվից սերել են  այսօրվա մեղուները,որոնց երկարող կնճիթը հարմարվում է ծաղկի  բայակից նեկտար հանելուն և ծաղկափոշի հավաքելուն:            Երկրագնդում եղել են մեղվի բազմաթիվ տեսակներ սակայն այսօր տարածված ոււ մարդու կողմից խնամվող տեսակներն են եվրոպական ու կովկասյան մեղուները:Ինչպես պարզել են ուսումնասիրողները  հայկական մեղվատեսակը մյուսների համեմատ ավելի բարի ու խաղաղ բնավորություն ունի,քիչ խայթող ու արագ բազմացող է,լավ բերքատու է և մեծ քանակությամբ ակնամոմ կուտակող:Հոտառության զգայարանները բավականին լավ են զարգացած :ՈՒնի ամենակերկար կնճիթը 7,2մմ և կարող է բոլոր տեսակի ծաղիկներից նեկտարի փոշի հավաքել:

Դա է պատճառը,որ դեռ հազար տարի առաջ մեղվապահներին խորհուրդ են տվել պահել դեղին մեղուներ:Հայկական մեղուն մարդու շուրջը կարող է երկար պտտվել ու չխայթել,եթե մարդը հանգիստ մնա, չշարժվի,չանհանգստացնի նրան: Բայց բավական է միանզգույշ շարժում  և մեղուն անպայման կհարձակվի ու կխայթի նրան:

Wednesday, April 4, 2012

Մշակույթի տուն թե ընտրատեղամաս





Մշակույթի տուն թե ընտրատեղամաս

 Ընտրությունից ընտրություն,որպես ընտրատեղամաս  է շահագործվում  Արմավիրի մարզի  գյուղական համայնքներից  համայնքների  մշակույթի տների գրեթե մեծ մասը: Մշակոիյթի տները վաղուց արդեն չեն ծառայում իրենց նպատակին: Նախկին խորհրդային միության փլուզուզումից հետո փլուզվեց նաև մեր մշակույթի  տների գործունեությունները ասում  են համայնքապետերը:  Օրինակ Ջանֆիդա համայնքում 1955-1958թթ գյուղապետ Ազատ Մանուկյանի օրոք կառուցված  մշակույթի այս օջախն այսօր վերջինիս տղան և Ջանֆիդայի ներկայիս համայքապետ Էդիկ Մանուկյանը համայնքի բյուջեի հաշվին չի կարողանում վերանորոգել:Համայնքի տարեկան բյուջեն կազմում է վաթսուն միլիոն դրամ,որից կարողանում ենք կատարել քառասունհինգ միլիոն դրամը ,-նշեց Էդիկ Մանուկյանն ավելացնելով, որ համաձայն նախագծա-նախահաշվարկային չափումների հարյուր վաթսունութ միլիոն դրամ է անհրաժեշտ մշակույթի տունը հիմնանորոգելու համար: -Ամեն տարի երբ Արմավիրի մարզպետարան ենք ներկայացնում համայնքի  սոցիալ-տնտեսական զարգացմամ ծրագիրն առաջին տեղում գրում ենք մշակույթի տան վերանորոգումը,բայց միևնույնն է ոչ մի արձագանք չի լինում ,բազմիցս դիմել ենք նաև մշակույթի նախարարություն, սակայն ապարդյուն,-շարունակեց համայնքապետը վերհիշելով թե ժամանակին ինչ թաթերական ու պարային խմբեր են գործել այս մշակույթի տանը, հանրաճանաչ դերասաններ  են հյուրախաղերով ներկայացել գյուղական մշակույթի տան այս բեմից,ունեցել ենք ինչպես շրջիկ այնպես էլ հիմնական կինոսրահ,իսկ այսօր այդ ամենն ուղակի հիշողություն է մնացել գյուղի ավագ սերունդի համար,-ասաց Է.Մանուկյանը:
-Չկան արդյոք բարերարներ ,որոնք պատրաստակամություն հայտնեն մշակույթի տունը վերանորոգելու համար հարցին համայնքապետը պատասխանեց,-Ջանֆիդայի տարեգրությունում առաջին անգամ մեծ գործ իրականացնելու համար այս տարի   մեկ բարերարի առաջարկություն ենք ունեցել.այն էլ ինչպես բոլոր բարերաների դեպքումէ լինում   գյուղի համար եկեղեցիէ  կառուցում,իր սեփական գումարների հաշվին է անում ,մենք չենք կարող ասել եկեղեցի մի կառուցի մշակույթի տուն վերակառուցի: Նշենք որ եկեղեցին նախատեսված է կառուցել  հենց մշակույթի տան հարևանությամբ:Էդիկ Մանուկյանը նաև նշեց,որ գյուղապետարան են դիմում հաճախ մարդիկ ովքեր ցանկանում են մշակույթի տան սենյակները վարձակալությամբ վերցնել` թենիսի ,բիլյարդի կամ համակարգչային սրահների համար,սակայն մեկ երկու շաբաթ հետո  այդ սրահները`անեկամտաբեր լինելու պատճառով  փակվում են : Ինչպես Արմավիրի մարզի շատ գյուղերում այդպես էլ Ջանֆիդայում մշակույթը երկրորդ պլան է մղվել:Հույս ունեք,որ օրերից մի օր մշակույթի տունը կվերանորոգվի և կծառայի իր նպատակին գյուղապետը պատասխանեց,-հավատացեք ոչ: Վերջում նշենք որ մշակույթի ոլորտն Արմավիրի մարզի 2011-2014թթ սոցիալտնտեսական զարգացման ծրագրում 5-րդ հորիզոնականի երկրորդ կետն է  զբաղեցնում………..
Ջանֆիդա համայնքը միակը չի այս համայնքի մշակույթի տան բախտին են արժանացել նաև հարևան Փշատավան համայնքի մշակույթի տունը,որտեղ խոնավության մեջ ոչնչանում է  տարիների պատմություն ունեցող բավականին գեղեցիկ որմնանկարներ:Ոչ պակաս ավերակ վիճակում է նաև նոր Արմավիրի մշակույթի տունը,որի կոտրված պատուհաներից փողոցի անցորդները հնարավորություն ունեն դիտելու  գեղանկարների  մի ամբողջական հավաքածու,որոնք ոչնչացման եզրին են……




Մշակույթի տան պատուհանից ներս արվեստի գործեր են ոչնչանում



Նոր Արմավիրի մշակույթի տունը






Ջավահիր Եղիազարյան 

Tuesday, April 3, 2012

Նոր Արմավիրում մնում է միայն մանկությունը սեփականաշնորհեն


Նոր Արմավիրում    մնում է միայն   մանկությունը   սեփականաշնորհեն

Արմավիրի մարզի Նոր Արմավիր   հանայնքի մանկապարտեզի շենքն  արդեն վաղուց է ինչ սեփականաշնորհված է,ավելին սեփականատերն ով Արմավիր քաղաքի մանկապարտեզներից մեկի վարիչն  է   այն հարսանյանց հանդես կառուցելու քայլերն արդեն ձեռնարկել է:


-Իր  սեփականությունն է ինչ կուզի այն էլ կանի,ասաց մանկապարտեզի վարիչ Կարինե Բաղդասարյանը ,-նոր մանկապարտեզ հիմնադրելու շուրջ իր մ ծրագրերը ներկայացնելուց առաջ:Նոր մանկապարտեզի համար   համայնքում ամենահարմար տարբերակն ըստ Կարինե Բաղդասարյանի   դպրոցի երկրորդ մասնաշենքն է,որն ավելի քան 20 տարի է կիսակառույց  է և որևէ նպատակով չի շահագործվում: Նոր Արմավիր հանայնքի մանկապարտեզի հաշվապահ Նարինե Ավետիսյանի  փոխանցմամբ   նախահաշվարկ է կատարվել  ,որնը կազմել է   400 միլիոն   դրամ ներառյալ դպրոցի  առաջին մասնաշենքը շենքը:
նոր Արմավիրի դպրոցի 2-րդ կիսակառույց շենքը
-Հիմա բոլոր դպրոցներին կից նախակրթարաններ են բացվում,գոնե որպես այդպիսին մեկ սենյակ վերանորոգեն և տրամադրեն գյուղի փոքրիկներին,-ասաց Կարինե Բաղդասարյանը:Վերջինի հավաստմամբ Նոր Արմավիր համայնքում ավելի քան 50 մանկապարտեզային տարիքի երեխա կա:
-Շուտով    կսկսվի գյուղատնտեսական տարին  և գյուղի երեխաները կամ փողոցում կանցկացնեն իրենց առօրյան կամ էլ  ծնողներն այլ տարբերակ չունենալով նրանց նույնպես հողամաս կտանեն,-ասում է մանկապարտեզի վարիչը մտահոգվելով ինչպես են փոքրիկներն առավոտից երեկո արևին դրսում մնալու:
Կարինե Բաղդասարյանի հավաստմամբ նոր Արմավիրի համայնքապետը խնդրի վերաբերյալ դիմել  է Արմավիրի մարզպետարան,մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոստացել է, որ կվերանայեն խնդիրն ու միջոցներ կփնտրի, բայց թե երբ այ այդ մեկն այստեղ չի խոստացվել: Հրաշքների սպասելու հույսով էլ ապրիլի 16-ից  այս համայնքում որպես մանկապարտեզ կծառայի նորից  նախկին հիվանդանոցի շենքը,որն    ի  դեպ նույնպես 1990-ականներին սեփականաշնորհվել է և  որպես ռեստորան է  ծառայել:Այժմ էլ բարի կամքի դրսևորումով տրամադրվել է փոքրիկներին:
-Սեփականաշնորհված տարածք է   այդ իսկ պատճառով բարելավման աշխատանքներն այստեղ կատարելն անիմաստ է ,-նշեց  մանկապարտեզի վարիչը  ցույց տալով համապատասխան պայմաններից զուրկ նախակրթարան ծառայող նախկին հիվանդանոցի սենյակները:  


Այս մանկապարտեզը, եթե կարելի է այն այդպիսին  անվանել բոլորովին զուրկ է փափուկ գույքից,մահճակալները  սեզոնային հիմունքներով տանից  բերում են փոքրիկների ծնողները: 



Ավելացնենք,որ ,մանկապարտեզ ծառայող նախկին հիվանդանոցի շենքի փոքրիկ բակն անգամ ցանկապատ չունի մինչ դեռ բակին հարակից է  միջհամայնքային կենտրոնական ճանապարհը:




Մանկապարտեզի վարիչն ասաց,որ եթե մեկ րոպե դաստիարակները լարված ուշադրություն չցուցաբերեն ապա բակային խաղի ժամին երեխաների վրաերթ կատարելու հավանականությունն անխուսափելի կլիննի:





 Ջավահիր Եղիազարյան 

Sunday, April 1, 2012



1930թ. Ապրիլի մեկը`  Խորեն Աբրահամյանի ծննդհան օր

1930թ. ապրիլի մեկին  Երևանում ծնվեց դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը:
1951
թ. Նա  ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում:

Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` ԳևորգՍարոյան եղբայրներ», 1968թ.), ՌոստոմՏերը», 1983թ.), ՊավլեՄենք ենք, մեր սարերը», 1969թ.), ԱրմենԵրևանյան օրերի խրոնիկա», 1972թ.), ՄյասնիկյանԵրկունք», 1977թ.), Տեր-ԱվետիսՀուսո աստղ», 1978թ.), ՍիսակյանԱպրեցեք երկար», 1979թ.) և այլն: 

Նկարահանվել է նաև «Մոսֆիլմի» 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: 

Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների (Մարսել Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն): Հայտնի էր նաև որպես ասմունքող: 

Մահացել է 2004թ., դեկտեմբերի 10-ին:




 



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More