Tuesday, April 3, 2012

Նոր Արմավիրում մնում է միայն մանկությունը սեփականաշնորհեն


Նոր Արմավիրում    մնում է միայն   մանկությունը   սեփականաշնորհեն

Արմավիրի մարզի Նոր Արմավիր   հանայնքի մանկապարտեզի շենքն  արդեն վաղուց է ինչ սեփականաշնորհված է,ավելին սեփականատերն ով Արմավիր քաղաքի մանկապարտեզներից մեկի վարիչն  է   այն հարսանյանց հանդես կառուցելու քայլերն արդեն ձեռնարկել է:


-Իր  սեփականությունն է ինչ կուզի այն էլ կանի,ասաց մանկապարտեզի վարիչ Կարինե Բաղդասարյանը ,-նոր մանկապարտեզ հիմնադրելու շուրջ իր մ ծրագրերը ներկայացնելուց առաջ:Նոր մանկապարտեզի համար   համայնքում ամենահարմար տարբերակն ըստ Կարինե Բաղդասարյանի   դպրոցի երկրորդ մասնաշենքն է,որն ավելի քան 20 տարի է կիսակառույց  է և որևէ նպատակով չի շահագործվում: Նոր Արմավիր հանայնքի մանկապարտեզի հաշվապահ Նարինե Ավետիսյանի  փոխանցմամբ   նախահաշվարկ է կատարվել  ,որնը կազմել է   400 միլիոն   դրամ ներառյալ դպրոցի  առաջին մասնաշենքը շենքը:
նոր Արմավիրի դպրոցի 2-րդ կիսակառույց շենքը
-Հիմա բոլոր դպրոցներին կից նախակրթարաններ են բացվում,գոնե որպես այդպիսին մեկ սենյակ վերանորոգեն և տրամադրեն գյուղի փոքրիկներին,-ասաց Կարինե Բաղդասարյանը:Վերջինի հավաստմամբ Նոր Արմավիր համայնքում ավելի քան 50 մանկապարտեզային տարիքի երեխա կա:
-Շուտով    կսկսվի գյուղատնտեսական տարին  և գյուղի երեխաները կամ փողոցում կանցկացնեն իրենց առօրյան կամ էլ  ծնողներն այլ տարբերակ չունենալով նրանց նույնպես հողամաս կտանեն,-ասում է մանկապարտեզի վարիչը մտահոգվելով ինչպես են փոքրիկներն առավոտից երեկո արևին դրսում մնալու:
Կարինե Բաղդասարյանի հավաստմամբ նոր Արմավիրի համայնքապետը խնդրի վերաբերյալ դիմել  է Արմավիրի մարզպետարան,մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոստացել է, որ կվերանայեն խնդիրն ու միջոցներ կփնտրի, բայց թե երբ այ այդ մեկն այստեղ չի խոստացվել: Հրաշքների սպասելու հույսով էլ ապրիլի 16-ից  այս համայնքում որպես մանկապարտեզ կծառայի նորից  նախկին հիվանդանոցի շենքը,որն    ի  դեպ նույնպես 1990-ականներին սեփականաշնորհվել է և  որպես ռեստորան է  ծառայել:Այժմ էլ բարի կամքի դրսևորումով տրամադրվել է փոքրիկներին:
-Սեփականաշնորհված տարածք է   այդ իսկ պատճառով բարելավման աշխատանքներն այստեղ կատարելն անիմաստ է ,-նշեց  մանկապարտեզի վարիչը  ցույց տալով համապատասխան պայմաններից զուրկ նախակրթարան ծառայող նախկին հիվանդանոցի սենյակները:  


Այս մանկապարտեզը, եթե կարելի է այն այդպիսին  անվանել բոլորովին զուրկ է փափուկ գույքից,մահճակալները  սեզոնային հիմունքներով տանից  բերում են փոքրիկների ծնողները: 



Ավելացնենք,որ ,մանկապարտեզ ծառայող նախկին հիվանդանոցի շենքի փոքրիկ բակն անգամ ցանկապատ չունի մինչ դեռ բակին հարակից է  միջհամայնքային կենտրոնական ճանապարհը:




Մանկապարտեզի վարիչն ասաց,որ եթե մեկ րոպե դաստիարակները լարված ուշադրություն չցուցաբերեն ապա բակային խաղի ժամին երեխաների վրաերթ կատարելու հավանականությունն անխուսափելի կլիննի:





 Ջավահիր Եղիազարյան 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More