Thursday, April 26, 2012

Մեծ տարբերություն կա պրոֆեսիոնալ և սիրողական շոու- բիզնեսի ''աստղերի'' սոցիալական և կենցաղային պայմանների միջև:



Մեծ տարբերություն կա պրոֆեսիոնալ և սիրողական շոու- բիզնեսի ''աստղերի'' սոցիալական և կենցաղային պայմանների միջև: 




Զրուցել ենք հանրապետական, անդրկովկասյան, միջինասիական երկրների և աշխարհի ժողովուրդների մրցույթ-փառատոնների հաղթող և դափնեկիր Մարինե Ասատրյանի հետ: Քանոնահարուհին այժմ ապրում Է Արմավիրի մարզում: Ունի երկու երեխա՝ Վարդուհին և Հելբերտը, ովքեր նույնպես ընտրել են արվեստագետի դժվարին ուղին: Վարդուհին մասնագիտությամբ երգչուհի ու դաշնակահարուհի է: Հելբերտը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող. նվագարանների` դուդուկի բաժնի 2-րդ կուրսում: Հայտնի քանոնահարուհին ուրախ է, որ երեխաները մեծանալով երաժիշտի ընտանիքում, սիրել և շարունակում են քայլել արվեստի արահետով, այնուամենայնիվ, այդ արահետն այսօրվա կյանքում առավել քան երբևէ դժվարանցանելի է համարում: Խոսելով պրոֆեսիոնալ արվեստագետների արդիական համարվող խնդիրներից` Մ. Ասատրյանին առաջին հերթին չի գոհացնում աշխատավարձի չափը՝ 32.500դրամը, որը կառավարությունը սահմանել է մշակույթի բնագավառի աշխատողի համար:
Ըստ Մարինե Ասատրյանի` հենց այդ նույն կառավարությունը գումարներ է ներդնում, որ երեխան երաժշտական դպրոցում անվճար ժողովրդական և այժմ արդեն` լարային ու փողային բաժիններում սովորի: Ուրախալի է փաստը, սակայն տխուր այնքանով, որ տվյալ երեխան ավարտելուց հետո զբաղմունք չի ունենում, անգամ, եթե երաժշտական կրթությունը շարունակելու է` ասենք քոլեջում կամ կոնսերվատորիայում:
''Օրինակ, եթե այլ մարզերում գոնե կան պետական ժող. նվագարանների փողային կամ սիմֆոնիկ նվագախմբեր, ապա Արմավիրի մարզում որպես այդպիսին չկա, և երեխան, սովորելով մարզի երաժշտական դպրոցների այլ բաժիններում, այս առումով որևէ հեռանկար ունենալ չի կարող'',-ասում է Մարինե Ասատրյանն` ավելացնելով,-կարևոր տոնակատարություների ժամանակ մեծ գումարների հաշվին դրսից ''աստղեր'' են հրավիրում, ինչ խոսք, թող լինեն այդ աստղերը, բայց ինչու անտեսվեն տեղի մշակույթի գործիչները, ովքեր նույնպես կարող են հնարավորություն ստանալ տարվա մեջ գոնե մեկ- երկու անգամ գումար վաստակել'':
Հայտնի քանոնահարուհին մեծ տարբերություն նկատեց պրոֆեսիոնալ և սիրողական շոու- բիզնեսի ''աստղերի'' սոցիալական և կենցաղային պայմանների միջև:


 

Ջավահիր Եղիազարյան 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More