Wednesday, April 4, 2012

Մշակույթի տուն թե ընտրատեղամաս





Մշակույթի տուն թե ընտրատեղամաս

 Ընտրությունից ընտրություն,որպես ընտրատեղամաս  է շահագործվում  Արմավիրի մարզի  գյուղական համայնքներից  համայնքների  մշակույթի տների գրեթե մեծ մասը: Մշակոիյթի տները վաղուց արդեն չեն ծառայում իրենց նպատակին: Նախկին խորհրդային միության փլուզուզումից հետո փլուզվեց նաև մեր մշակույթի  տների գործունեությունները ասում  են համայնքապետերը:  Օրինակ Ջանֆիդա համայնքում 1955-1958թթ գյուղապետ Ազատ Մանուկյանի օրոք կառուցված  մշակույթի այս օջախն այսօր վերջինիս տղան և Ջանֆիդայի ներկայիս համայքապետ Էդիկ Մանուկյանը համայնքի բյուջեի հաշվին չի կարողանում վերանորոգել:Համայնքի տարեկան բյուջեն կազմում է վաթսուն միլիոն դրամ,որից կարողանում ենք կատարել քառասունհինգ միլիոն դրամը ,-նշեց Էդիկ Մանուկյանն ավելացնելով, որ համաձայն նախագծա-նախահաշվարկային չափումների հարյուր վաթսունութ միլիոն դրամ է անհրաժեշտ մշակույթի տունը հիմնանորոգելու համար: -Ամեն տարի երբ Արմավիրի մարզպետարան ենք ներկայացնում համայնքի  սոցիալ-տնտեսական զարգացմամ ծրագիրն առաջին տեղում գրում ենք մշակույթի տան վերանորոգումը,բայց միևնույնն է ոչ մի արձագանք չի լինում ,բազմիցս դիմել ենք նաև մշակույթի նախարարություն, սակայն ապարդյուն,-շարունակեց համայնքապետը վերհիշելով թե ժամանակին ինչ թաթերական ու պարային խմբեր են գործել այս մշակույթի տանը, հանրաճանաչ դերասաններ  են հյուրախաղերով ներկայացել գյուղական մշակույթի տան այս բեմից,ունեցել ենք ինչպես շրջիկ այնպես էլ հիմնական կինոսրահ,իսկ այսօր այդ ամենն ուղակի հիշողություն է մնացել գյուղի ավագ սերունդի համար,-ասաց Է.Մանուկյանը:
-Չկան արդյոք բարերարներ ,որոնք պատրաստակամություն հայտնեն մշակույթի տունը վերանորոգելու համար հարցին համայնքապետը պատասխանեց,-Ջանֆիդայի տարեգրությունում առաջին անգամ մեծ գործ իրականացնելու համար այս տարի   մեկ բարերարի առաջարկություն ենք ունեցել.այն էլ ինչպես բոլոր բարերաների դեպքումէ լինում   գյուղի համար եկեղեցիէ  կառուցում,իր սեփական գումարների հաշվին է անում ,մենք չենք կարող ասել եկեղեցի մի կառուցի մշակույթի տուն վերակառուցի: Նշենք որ եկեղեցին նախատեսված է կառուցել  հենց մշակույթի տան հարևանությամբ:Էդիկ Մանուկյանը նաև նշեց,որ գյուղապետարան են դիմում հաճախ մարդիկ ովքեր ցանկանում են մշակույթի տան սենյակները վարձակալությամբ վերցնել` թենիսի ,բիլյարդի կամ համակարգչային սրահների համար,սակայն մեկ երկու շաբաթ հետո  այդ սրահները`անեկամտաբեր լինելու պատճառով  փակվում են : Ինչպես Արմավիրի մարզի շատ գյուղերում այդպես էլ Ջանֆիդայում մշակույթը երկրորդ պլան է մղվել:Հույս ունեք,որ օրերից մի օր մշակույթի տունը կվերանորոգվի և կծառայի իր նպատակին գյուղապետը պատասխանեց,-հավատացեք ոչ: Վերջում նշենք որ մշակույթի ոլորտն Արմավիրի մարզի 2011-2014թթ սոցիալտնտեսական զարգացման ծրագրում 5-րդ հորիզոնականի երկրորդ կետն է  զբաղեցնում………..
Ջանֆիդա համայնքը միակը չի այս համայնքի մշակույթի տան բախտին են արժանացել նաև հարևան Փշատավան համայնքի մշակույթի տունը,որտեղ խոնավության մեջ ոչնչանում է  տարիների պատմություն ունեցող բավականին գեղեցիկ որմնանկարներ:Ոչ պակաս ավերակ վիճակում է նաև նոր Արմավիրի մշակույթի տունը,որի կոտրված պատուհաներից փողոցի անցորդները հնարավորություն ունեն դիտելու  գեղանկարների  մի ամբողջական հավաքածու,որոնք ոչնչացման եզրին են……




Մշակույթի տան պատուհանից ներս արվեստի գործեր են ոչնչանում



Նոր Արմավիրի մշակույթի տունը






Ջավահիր Եղիազարյան 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More