Friday, March 30, 2012


        Արմավիրի մարզում   կրիաներ  բաց թողնվեցին բնության գրկում

Պատահական չէ,որ Արմավիրի կենդանաբուսաբանական այգու մուտքն այլևս նշանավորում է կրիայի հսկա  արձանը,որն իր ձեռքերով քանդակել է այգու տնօրեն Արմեն Թաեևոսյանը:Կրիայի արձանն այստեղ արդեն իսկ հուշում է  կրիաների հանդեպ  այգու տիրոջ ունեցած  առանձնահատուկ սիրո մասին:Երկարատև ձմեռային ռեժիմից հետո  Արմեն Թադևոսյան այս գարնանը բնության գրկում բաց թողեց ավելի քան  տասնհինգ  կրիա :  Ողջ ձմեռ այգու տերը   սողունների  կարգին դասվող այս կենդանիներին ամենայն սիրով էր  խնամել` գարնանը նրանց  
բնության մեջ բաց թոնելու նկատառումով:


Կարող են արդյոք ինքնուրույն ապրել այս տարիքում գտնվող սողունները հարցին Արմեն Թասևոսյանը պատասխանեց,- կրիայի մարմինը  ամփոփված է ոսկրյա զրահ հիշեցնող պատյանի մեջ,որը հնարավորություն կտա նրան պաշտպանվել,բացի այդ  կրիայի  ցամաքային տեսակներն ի տարբերություն ջրային տեսակների  սնվում են բուսական կերով:

 Ըստ Արմեն Թադևոսյանի զրահն արտաքինից պատված է եղջերային վահանիկներով, առջևից ու ետևից ունի բացվածքներ, որտեղից կենդանին դուրս է հանում գլուխը, պոչն ու վերջավորությունները:Արմավիրի կենդանաբուսաբանակն այգում բազմացող կրիաները ցամաքային են: Ցամաքային և ջրային կրիաների  տարբերությունն ըստ Թադևոսյանի  պաշտպանիչ զրահների  մեջ է:


-Ցամաքային տեսակների զրահները ուռուցիկ ենջրայիններինը տափակշրջհոսուն,-ասաց Արմեն Թադևոսյանն ավելացնելով,որ զրահը շատ լավ պաշտպանող միջոց է հանդիսանում կրիայի համարքանի որ շատ ամուր է: Ցամաքային Կրիաններն ապրում են մինչև 300 տարի:








Ջավահիր Եղիազարյան


  
    

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More