Saturday, March 31, 2012

Ապրիլի մեկը` թռչունների պաշտպանության միջազգային օրն: 
Ավելի քան  100 տարի է ինչ ապրիլի մեկը նշվում է ,որպես թռչունների պաշտպանության միջազգային օր:  Թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան ստորագրվել է 1906թվականին:: 

Տաք երկրներ  չվող թռչունների պահպանման վերաբերյալ թվով շատ երկրներ  ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: ՀՀ  թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայնըստ բնապահպանության նախարարության կայք էջի 1993 թվականից անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին, հատկապես որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային կոնվենցիային: 

Բնապահպանների կարծիքով ` թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդներն այլև մարդկային գործունեության բավականին «խաղաղ» տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար:   Լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը: 

Ըստ Բնապահպանության նախարարության կայք էջի   1600թ.-ից ի վեր թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս  նույնպես  անհետացման եզրին են կանգնած  թռչունների շատ տեսակներ:
նկարը`Ջ.Ե.

նկարը`Ջ.Ե.


 Ջավահիր Եղիազարյան

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More