Saturday, March 31, 2012



Հումորը կյանքի դժվարությունները շրջանցող միջոց

Մանեւշ Եղիաշյան 
Մանուշ եղիշյանը 46 տարեկան է ապրում է  Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում :
Ջանֆիդայում Մանուշին բոլորն են ճանաչում ու սիրում:Այս համայնքում նրա ձեռքով թխած լավաշն են ուտում ավելի քան 200ընտանիք:Օրական 2000 դրամ և 10 հատ էլ թարմ լավաշ են տալիս  հացթուխին `մեկ պարկ ալյուրից շաղված խմորը թոնրում թխելու համար: Մանուշին հանդիպեց ի Արթուր Խաչիկյանենց տանը:Հացի պատվիրատուի կինը`Սուսաննա Ղորղանյանն  այս  կնոջ սիրտը համեմատեց <<Սոնա>>բերդի հետ:Ասում է շատ հումորով է, մարդ կա անգամ լավ աշխատանքից է հոգնում ու դժգոհում, բայց Մանուշն իր բազմաչարչար աշխատանքը սիրով է կատարում`շրջապատին էլ իր անուշ հումորներով ուրախացնում:

Սուսաննայի հարևանուհին`Բավական Չալիկյանն ով եկել էր հարևանուհուն օգներ  խմորը բացելու գործում  , կատակով մեջբերեց ,- ռաֆադան (բաթանը )   մեր Մանուշի թկնապահն է դարձել,այն Մանուշի փողաբեր զենքն է:  Մեր զրույցին ներկա  Թամար տատիկն էլ ավելացրեց,-նրա անվերջանալի կատակներից երբեք չենք հոգնում, չենք էլ զգում թե ինչպես ենք թխում վերջացնում հացը:

                                                                    
Ինքը Մանուշ Եղիշյանը իր մասին այսպես պատմեց,- Պակաս տան աղջիկ չեմ եղել է,մասնագիտություն էլ ունեմ,<<Նաիրիտում>>ժամանակին ավագ լաբարանտ եմ աշխատել,բայց պսակիս քողը գլխիցս հանելեմ ու սկսելեմ  հաց թխել: ԻՆչ անեմ սոցիալական պայմաներն են ստիպում,թասիբ ունեմ հո ուրիշից չեմ խնդրելու:Մարդիկ ովքեր տեսնում ու գնահատում են տանջանսք փորձում են ինչոր բաներով օգնել,Աստված օրհնի իրենց: Օրինակ մեր գյուղացի  Սանե Գագոն որպես իր տան հացթուխ մի օր անակնկալ արեց,երբ հասա տուն երկու ավտոմեքենա քար էր ուղարկել մեզ,ճիշտ է դրանով ամբողջական տուն չենք կարող ունենալ բայց գոնե տան մի մասը կկառուցենք:
Մանուշի տունը

Մանուշի ունը
Նշենք որ Մանուշակ Եղիշյանի ընտանիքն արդեն 25 տարի է ապրում է հողաշեն տան մեջ:Տիկին Մանուշի ամենամեծ երազանքը քարեշեն տուն ունենալն է:Օրավարձով օրը երկու ընտանքիք հաց է թխում,որից վաստակած գումարով մի կերպ  ընտանիքի թերի սնունդի հարցն է կարողանում լուծել:ՈՒնի ամուսնության ենթակա երեք երեխա ,որոնք անասնապահությամբ են զբաղվում,պայմաններից ելնելով դեռևս ընտանիք կազմելու մասին չեն էլ ուզում մտածել: Հոմորով Մանուշը համեմեց նաև մեր հարցազրույցն ասելով,-բա միքիչ էլ գողական չխոսեմ,կարող է գողական աշխարհի տղերքը լսեն ասեն մեր քուրն է գնանք օգնենք,-այսպիսին են Մանուշի կատակները որոնցով նրան Ջանֆիդայում սիրում  ու հարգում են փոքրից մեծ:Ինչ որ ֆիլմի հատվածի համար Մանուշն անգամ նկարահանվել է հաց թխելու դրվագում:Նկարահանողները գումար են խոստացել , որից ուրախացած կինը վերջում կատակեց,-հո  հասարակ հացթուխ չեմ,դերասանների հետ արդեն  նստել վերկենալ ունեմ…….







Հումորի օրն իմ ամենասիրած օրն է ,կյանքի դժվարությունները ես հուորով եմ  հաղթահարում  ,-ասաց  Մանուշ Եղիշյանը մարդկանց հորդրոելով լինել կատակասեր ու բարի:

Ինձ լրագրողիս էլ վստահեցին մասնակցել հաց թխելու արարողությանը



Ջավահիր Եղիազարյան










0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More