Sunday, May 13, 2012

Հրաձգության դաս `Արմավիրի մարզում


Հրաձգության դաս `Արմավիրի մարզում

 -Եթե նախորդ տարիներին ռազմական ինստիտուտներում ընդունելության պակասորդի հետևամքով հալրումներ էին լինում,ապա հիմա դիմորդների թվի աճ է նկատվում,որովհետև տղա երեխաները տեսնում են,որ այսօր ռազմական ինստիտուտն ավարտած սպան արդեն աշխատանքով ապահովված է և նորմալ աշխատավարձով նույնպես,-կարծում է Արմավիրի մարզպետարանի ռազմական գծով մասնագետ Սամվել Հարությունյանը`դպրոցականների շրջանում ձգտում նկատելով դեպի դեպի ռազմական գործը:

Աշակերտների դպրոցներում ստացած գիտելիքներն էլ գոծնականով ամրապնդելու նկատառումովամեն տարի Արմավիրի  զինվորական կոմիսարիատի,մարզպետարանի և դպրոցների համագործակցությամբ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորմասում  աշակերտները մասնակցում են հրաձգության դասի:Հրաձգության դասին այս տարի մասնակցել  է նաև Արմավիրի   թիվ  5 դպրոցի զինղեկ Անահի Դալաքյանի  հիմնադրած պատանի երկրապահների խումբը:
Արմավիր զիվորական կոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի  նախազորակոչային պատրաստման խմբի պետ  կապիտան Գառնիկ Անտոնյանի և Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի  մարտական պատրաստության բաժանմունքի կրակային գծով ավագ սպա մայոռ Գագիկ Դալաքյանի հավաստմամբ համեմատած անցնած տարիների հետ այս տարի ուսումնական դաշտում աշակերտներն ավելի համարձակ են կրակ բաց թողել:
Գագիկ Դալաքյան
Հրաձգությունից հետո  զինղեկ  ավագ լեյտենանտ  Անահիտ Դալաքյանի գլխավորությամբ պատանի երկրապահներն այցելեցին նաև զորամաս,եղան հրաձգության ուսումնամարզական համալիրում,սպորտային հրապարակում և տանկային պարկում:Անահիտ Դալաքյանն օրվա առաքելությունն իր նպատակին ծառայած համարեց  քանի որ այն ուղղված էր ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: 







Ջավահիր Եղիազարյան

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More