Sunday, May 20, 2012

ի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում նշեցին հերթական տոնախմբությունը

Ջանֆիդայի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում նշեցին հերթական տոնախմբությունը

Օրերես Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղական համայնքի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում տեղի ունեցավ հերթական տոնախմբությունը,որն այս անգամ նվիրված էր  հայրենական պատերազմի հաղթանակին`մայիսի9-ին:Մանկապարտեզի տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի ղեկավարությամբ մանկապարտեզի սաները  փուչիկներով,դրոշակներով և հայրենասիրական երգերով  տոնական երթ էին կազմակերպել դեպի գյուղական համայնքի հայրենականիննվիրված հուշարձան:ՄԱնկապարտեզի տնօրինությունը ծաղիկներ զետեղեց հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը,իս փոքրիկներն իրենց ասմունքով և երգով էլ ավելի համահունչ դարձրեցին օրվա հրամայականը: Վերջում նշենք ,որ Ջանֆիդայի մանկապարտեզն Արմավիրի մարզի այն եզակի մանկապարտեզներից է ,որը չի լուծարվել անգամ 90-ականների  մութ ու խավար տարիների:Մանկապարտեզի տնօրենի հավաստմամբ դա նույնպես մեծ հաղթանակ էր քանի ,որ այդ տարիներին շատ ու շատ մանակապարտեզներ  անգործության մատնվեցին: Հաղթանականեր տոնող մանկապարտեզն այսօր խիստ վերանորոգման կարիք ունի:

Ջավահիր Եղիազարյան 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More