Tuesday, August 7, 2012

Հայաստանում ՌԴ սահմանապաh վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում ավելի քան 100 նորակոչիկ զինվորական երդում տվեց:




2012թ օգօոստոսի 4-ին  առավոտյան ժամը 9:00-ին դրոշակակիր խումբը շարահրապարակ բերեց  ՌԴ պետական և ջոկատի մարտական դրոշները: Ջոկատի շտաբի պետ  փոխգնդապետ  Վ.Վ.Դրոզդովը  ջոկատի հրամանատար  գնդապետ  Ա.Ի.Զլոբինին զեկուցեց նորակոչիկների պատրաստակամության մասին:
Նորակոչիկները երդվեցին հայրենիքին  ծառայել անձնվիրաբար ,ենթարկվել գործող օրենքներին ,անվերապահորեն կատարել  հրամանատարների հրամանները ,խստորեն պահպանել ռազմական գաղտնիքը:
Զինվորական երդման կապակցությամբ  նորակոչկներին շնորհավորեց Արմավիրի սահմանապահ ջոկատի  ղեկավար Ալեքսեյ Զլոբինը` վստահեցնելով ,որ նորակոչիկները  պատվով  կկատարեն իրենց պարտքը:
Նորակոչիկներին շնորհավորական խոսք ուղղեց նաև Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի  սահմանապահ վարչության պետ Վիկտոր Վլասովը:

Զինվորական երդման հանդիսավոր արարողությունից հետո զորակոչիկները  լուսանկարվեցին հրաանատարական կազմի հետ,որից հետո նրանց ուղարկեցին տուն` մինչեւ հաջորդ օրվա առավոտը:



                     Ջավահիր Եղիազարյան

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More