Հաղթիր քո ձևով
Հիմնադրելով 2007թվականին Փոփոխությունների թատրոնը շատ կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել քաղաքացիական պատասխանատվության և հասարակական իրազեկման բարձրացման գործում իր նշանակալի դերն ունեցող թատրոնի համբավ:Այս թատրոնը ղեկավարում է Երվանդ Մանարյանի թոռը`Հայկ Սեկոյանը:
Ըստ Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի իրենց աշխատանքները ներառում են ոչ միայն Ֆորում Թատրոնի ներկայացումներ երիտասարդների ու մեծահասակների համար այլև ինտերակտիվ ուսուցողական ներկայացումներ`ուղղված դպրոցականներին:
Սեպտեմբերի 20-ին Փոփոխությունների Թատրոնը Արմավիրի մարզի Ջանֆիդա և Մրգաշատ գյուղական համայնքների դպրոցներում ինչպես նաև Մեծամոր քաղաքային համայնքում գործող <<Զանգակատուն>>հկ-ում `7-13 տարեկան երեխաների համար կազմակերպեց <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացումը:Այն երեխաների կողմից ընկալվեց մեծ հետաքրքրությամբ :
Ինչպես նշեցին դպրոցների տնօրենները թատերական ներկայացումներ առավել ևս նման ուսուցողական մեթոդներով և բարեգործական հիմունքներով դպրոցներում չեն եղել:
Դպրոցների տնօրինությունն ,ուսուցչական անձնակազմն ու աշակերտները շնորհակալություն հայտնեցին Փոփոխությունների Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանին և ներկայացումների հովանավոր <<Հայ երիտասարդ նախաձեռնություն>> կազմակերպության տնօրեն Մաքս Մխիթարյանին `գյուղական դպրոցներն իրենց ծրագրերում ներառելու համար:
Վերջում նշենք ,որ Արմավիրի մարզը Փոփոխությունների Թատրոնի վերջին կանգառը չի հանդիսանում:Բարեգործական ծրագրի շրջանակներում ինտերակտիվ ներկայացումներով թատրոնը կշարունակի իր այցելությունները ՀՀ այլ մարզերում նույնպես: <<Հաղթիր քո ձևով>>ինտերակտիվ ներկայացման նկարահանումը համացանցում կտեղադրենք առաջիկա օրերին:
Ջավահիր Եղիազարյան
0 comments:
Post a Comment