Ջանֆիդայի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում նշեցին հերթական տոնախմբությունը
Օրերես Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղական համայնքի Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզում տեղի ունեցավ հերթական տոնախմբությունը,որն այս անգամ նվիրված էր հայրենական պատերազմի հաղթանակին`մայիսի9-ին:Մանկապարտեզի տնօրեն Խաթունիկ Ամիրջանյանի ղեկավարությամբ մանկապարտեզի սաները փուչիկներով,դրոշակներով և հայրենասիրական երգերով տոնական երթ էին կազմակերպել դեպի գյուղական համայնքի հայրենականիննվիրված հուշարձան:ՄԱնկապարտեզի տնօրինությունը ծաղիկներ զետեղեց հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը,իս փոքրիկներն իրենց ասմունքով և երգով էլ ավելի համահունչ դարձրեցին օրվա հրամայականը: Վերջում նշենք ,որ Ջանֆիդայի մանկապարտեզն Արմավիրի մարզի այն եզակի մանկապարտեզներից է ,որը չի լուծարվել անգամ 90-ականների մութ ու խավար տարիների:Մանկապարտեզի տնօրենի հավաստմամբ դա նույնպես մեծ հաղթանակ էր քանի ,որ այդ տարիներին շատ ու շատ մանակապարտեզներ անգործության մատնվեցին: Հաղթանականեր տոնող մանկապարտեզն այսօր խիստ վերանորոգման կարիք ունի:
Ջավահիր Եղիազարյան
0 comments:
Post a Comment