<<Հայաստանում
հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում.կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում>> ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի
Զարգացման ծրագրի կողմից:Այս ծրագրի շրջանակներում
<<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան >> իր հերթական սեմինարը
օգոստոսի 22-ին և 23-ին անցկացրեց Արմավիրի
մարզում :Սեմինարին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
ընդգրկված կանայք և աղջիկներ:
Ներկաներին ողջունեց <<Համալսարանական կրթությամբ
կանանց ասոցիացիայի նախագահ,մանկավարժական գիտությունների թեկնածու Ջմեմա Հասրաթյանը:Առաջին
պարապմունքի թեման կանանց լիդերության խթանումն էր,որպես քաղաքական ակտիվացման գործոն:Պարամունքավար Անահիտ
Աղոյանի կարծիքով լիդերություն կա հասարակական բոլոր շերտերում:
-Լիդեր նշանակում է ճանապարհ, ուղի,-ասաց Անահիտ Աղոյանն
ավելացնելով ,որ լիդեր լինելու համար յուրաքանչյուր ոք պետք է ունենա առաջինը` գիտելիք,փորձ ապա նոր
միջավայր այսինքն համապատասխան թիմ:
Իրավաբանության թեկնածու դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի և ավագանու
անդամների թեկնածուների հետ խոսեց Տեղական
ինքնակառավարման մասին ՀՀ օրենքից բխող դրույթներից:Առաջին սեմինարի ամփոփիչ զրույցում
կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում դիտարկվեց
,որպես զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ:
Հասարակության զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց
հավասարակշռված մասնակցությունը`որպես արդիականացված հիմնախնդիր սեմինարի երկրորդ օրը
ներկայացրեց փորձագետ Լիլիթ Զաքարյանը:Պարապմունք-թրենինգի
միջոցով փոձագետն անրադարձավ նաև տեղական ինքնակառավարման
ընտրություններում կին թեկնածուների ընտրարշավի կազմակերպմանը:
Երկօրյա սեմինարն ամփոփվեց քնարկումներով ,որի ընթացքում
ելույթ ունեցան <<Համալասարանական կրթությամբ ասոցիացիայի նախագահ>>Ջեմա
Հասրաթյանը և Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը:
Ավելացնենք որ ՀՀ-ում կին ավագանինրը կազմում են 6 տոկոս իսկ համայնքի
ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4-տոկոսը:Մինչև
2020թվականը պեությունն իր առջև խնդիր է դրել
տոկոսային այս ցուցանիշը հասցնել 40-ի`այս գործում ակնկալելով կուսակցությունների
և պետական կառույցների օժամդակությունը:
Ջավահիր Եղիազարյան
0 comments:
Post a Comment